Ապացուցվել է պորտի արյան երիտասարդացնող հատկությունը

21 ապրիլի, 2017  10:43

Մարդու պորտի արյան ներարկումը տարեց մկան արյունատար համակարգ երիտասարդացրել է նրա ուղեղը եւ բարելավել հիշողությունը, նշված է Nature ամսագրում հրապարակված հոդվածում:

«Նեյրոֆիզիոլոգները մշտապես անտեսում են այս գործոնը, բայց ինձ չափազանց հետաքրքիր է թվում այն, որ ձեր արյան պարունակությունը ազդում է ձեր ուղեղի աշխատանքի վրա, եւ թե ինչպես եք դուք մտածում: Օրինակ՝ հիպոկամպը, որը հիշողության կենտրոնն է, տարիքին զուգահեռ դեգրադացվում եւ փոքրանում է: Երիտասարդ արյան մեջ պարունակվող TIMP2 մոլեկուլը նրա ֆունկցիան վերականգնում է»,- հայտարարել է ԱՄՆ-ի Սթենֆորդի համալսարանի աշխատակից Թոնի Վիս-Քորեյը:

Վիս-Քորեյը եւ նրա գործընկերները հետեւել են տարեց մկների մտավոր ունակությունների վրա «երիտասարդ արյան» ազդեցությանը եւ մոլեկուլ են առանձնացրել, TIMP2 սպիտակուցը, որը պատասխանատու է նրա բարենպաստ ազդեցության համար:

Գիտնականը նշել է, որ կրծողների արյան «երիտասարդացման» առաջին փորձերը իրեն այն մտքին են դրդել, որ կենդանիների երիտասարդ առանձնյակների եւ նորածինների արյունը կարող է հորմոնների եւ ազդանշանային այլ նյութերի մի ամբողջ հավաքածու պարունակել, որոնք ժամանակի ընթացքում օրգանիզմից անհետանում են նրա ծերանալուն զուգահեռ: Վիս-Քորեյի կարծիքով՝ այս անհետացումն էլ հենց այն պատճառն է, որի հետեւանքով մարմինը եւ ուղեղը ծերացումը սկսվելուց հետո զառամում են:

Այս գաղափարով առաջնորդվելով՝ նրա խումբը համեմատել է մի քանի երիտասարդ եւ տարեց մարդկանց արյան պլազմայի պարունակությունը եւ դրանցից սպիտակուցներ է առանձնացրել, որոնց խտությունը տարիքին զուգահեռ փոխվել է: Գիտնականները այս մոլեկուլների մի մասը գտել են պորտի արյան մեջ, որը նրանց ստիպել է ստուգել, թե այս սպիտակուցներից որոնք են ընդունակ երիտասարդացում առաջացնել:

Այսպիսի փորձ անցկացնելու համար կենսաբանները մի քանի մկների են մեծացրել, որոնք սեփական իմունային համակարգ չեն ունեցել: Սա Վիս-Քորեյին եւ նրա գործընկերներին թույլ է տվել նրանց մարմնի մեջ մարդու պորտի արյուն ներարկել, որը բջիջներից մաքրված էր, կամ նրա մեջ պարունակվող առանձին սպիտակուցներ:

Այս փորձերը ցույց են տվել, որ նման վիրահատությունը կրծողների ուղեղի երիտասարդացում է առաջացրել՝ ներարկումներն սկսելուց 2 շաբաթ հետո նրանք սկսել են արագ մտապահել լաբիրինթոսի ելքը դիրքը, սնունդը գտնել եւ նույնիսկ հիշել են՝ ինչպես բույն հյուսել բամբակի սկավառակներից, ինչը նրանք կարողանում են անել մանկության տարիներին եւ աստիճանաբար մոռանում են ծերանալիս:

Պորտի արյունը վերցնելով առանձին-առանձին՝ Վիս-Քորեյը եւ նրա խումբը հայտնաբերել են, որ նման էֆեկտը պայմանավորված է ընդամենը մեկ մոլեկուլով՝ TIMP2 ֆերմենտով, որը նախկինում երբեք չեն կապել ուղեղի աշխատանքի հետ: Տարեց առնետների ուղեղի մեջ այս նյութի ներարկումը թույլ է տալիս նույն արդյունքին հասնել, ինչ արյան փոխներարկման ժամանակ:

Հոդվածի հեղինակների կարծիքով՝ սա վկայում է, որ «երիտասարդ արյունն» իսկապես կարող է օրգանիզմը երիտասարդացնել: Մնում է միայն հասկանալ, թե հատկապես որ մոլեկուլներն են պատասխանատու նման ազդեցության համար, որ օրգանների վրա են ազդում եւ որքան ուժեղ կարող են փոխել դրանց աշխատանքը:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...
 

  • Տեսանյութեր
 
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Հակաբեղմնավորման ո՞ր մեթոդները կարող են պաշտպանել ՄԻԱՎ-վարակից:
1. Ընդհատված սեռական ակտը
2. Պահպանակը
3. Հորմոնալ հակաբեղմնավորիչները
4. Ներարգանդային պարույրը
5. Չգիտեմ