Հավանեք մեր էջը ֆեյսբուքում

 

Նաիրի-Կոքսա. Սենսացիոն ձեռքբերում էնդոպրոթեզավորման ոլորտում՝ հիվանդները կարող են քայել 2 ժամ հետո (ֆոտո)

20 ապրիլի, 2017  20:05

Հոդերի հիվանդությունները շատ տարածված են եւ հաճախ հիվանդների հաշմություն են առաջացնում, որոնք հոդերում շարժումների սահմանափակումների կամ դրանց հիվանդությունների պատճառով ստիպված են սահմանափակ կենսակերպ վարել:

Այսօր «Նաիրի» բժշկական կենտրոնի Նաիրի-Կոքսա կլինիկան ներդրած նոր տեխնոլոգիաների եւ մեթոդաբանության շնորհիվ համաշխարհային մակարդակի է հասել: Կլինիկայի մասնագետները Ֆիննական Կոքսա կլինիկայի մասնագետների հետ միասին կատարում են հիվանդների էնդոպրոթեզավորում եւ հին պրոթեզների ռեվիզիա դրանց ֆունկցիայի ամբողջական վերականգնմամբ: Ըստ որում՝ օգտագործվում են աշխարհում հայտնի արտադրողների բարձրորակ էնդոպրոթեզներ:

Հոդերի էնդոպրոթեզավորման ինովացիոն մեթոդիկան հիվանդներին թույլ է տալիս ոտքի կանգնել վիրահատությունից հետո արդեն 2 ժամ անց, հաջորդ օրը՝ աստիճաններով բարձրանալ/իջնել, իսկ 3-4-րդ օրը կլինիկայից դուրս գրվել: Նույն մեթոդիկան ապահովում է հետվիրահատական ժամանակահատվածում 3-4 օերերի ընթացքում կայուն ցավազրկում, որը հիվանդի համար ոչ միայն հարամարավետություն է ստեղծում, այլեւ անհրաժեշտ պայման է նորմալ ակտիվությանն արագ վերադառնալու համար: Վիրահատությունից հետո հիվանդների նման արագ վերականգնմանը նպաստում է նաեւ  Նաիրի-Կոքսա կլինիկայի բարձրակարգ ռեաբիտոլոգ մասնագետների աշխատանքը, որոնք վիրահատությունից հետո առաջին իսկ ժամերին կատարում են վիրահատված հոդի մշակում:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու կամ ընդունելության համար նախօրոք գրանցվելու համար խնդրում ենք դիմել հետեւյալ հեռախոսահամարով՝ 091 229977:

 

NEWS.am Medicine

loading...
 

  • Կարդացեք նաև
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Հայաստանում բժշկական ապահովագրության ներդրումը կլուծի՞ առողջապահության խնդիրները
Այո
Մասամբ
Ոչ
Չգիտեմ