• Latest news

Ինչպիսի՞ վտանգներ են պարունակում հյութային դիետաները

22 ապրիլի, 2017  13:49

Շատ հայտնիներ, այդ թվում՝ Գվինեթ Փելթրոուն, ամեն կերպ փորձում են տարածել հյութային դիետաները եւ պնդում են, որ դրանց օգնությամբ հնարավոր է օրգանիզմը «տոքսիններից մաքրել»: Սակայն սնունդի ոլորտի բժիշկները եւ փորձագետները մարդկանց խորհուրդ են տալիս չհետեւել աստղերի օրինակին եւ որեւէ հյութային դիետա չօգտագործել: Իսկ ինչպիսի՞ վտանգներ են պարունակում հյութային դիետաները եւ ինչո՞ւ են խորհուրդ տալիս դրանցից խուսափել:

Սովորաբար հյութային դիետաների երկրպագուները օրգանիզմը «մաքրելու» նպատակով որոշակի ժամանակահատվածում օգտագործում են միայն մրգերի եւ բանջարեղենի վրա հիմնված հյութեր՝ զերծ մնալով ուրիշ սնունդից: Այսպիսի դիետաները կարող են տեւել մի քանի օրից մինչեւ մի քանի շաբաթ, եւ դրանցից քչերն են թույլ տալիս պինդ կերակուր օգտագործել:

Խնդիրն այն է, որ նույնիսկ թարմ ճզմած կամ բլենդերում պատրաստված հյութերում շաքար շատ է պարունակվում: Երբ մարդը հյութը խմում է, նրա արյան մեջ գլյուկոզայի մակարդակը բարձրանում է, ինչը հանգեցնում է մեծ քանակով ինսուլինի արտադրման, որը բջիջներին օգնում է շաքարը որպես էներգիա օգտագործել: Այսպիսով, էներգիայի մակարդակը կտրուկ բարձրանում է, բայց շուտով նույնքան կտրուկ էլ իջնում է, որի պատճառով մարդը հոգնածություն է զգում եւ քաղցր մթերքներին հակվում:

Դրանից բացի, հյութային դիետաները սպիտակուց չեն պարունակում, որն անհրաժեշտ է իմունային առողջ բջիջներ ստեղծելու համար: Ավելին՝ հյութերը բջջանյութ գրեթե չեն պարունակում, որը պահանջվում է օրգանիզմից արտազատումները դուրս բերելու համար:

Հյութային դիետաների տարածված կողմնակի էֆեկտներից են փորացավերը, տրամադրության անկումները, գլխացավերը, աղիների աշխատանքի փոփոխությունները, ատամների վիճակի վատթարացումը եւ շատ այլ խնդիրներ: Հատկապես այս պատճառով մասնագետները խորհուրդ չեն տալիս հետեւել հյութային դիետաներին. ավելի օգտակար եւ ճիշտ է նորմալ, առողջ սննդակարգին հետեւելը եւ մեծ քանակով թարմ մրգեր ու բանջարեղեն օգտագործելը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել