• Latest news

Ցրված սկլերոզի առաջին ախտանշաններն ավելի վաղ են երեւակվում, քան կարծում են

22 ապրիլի, 2017  15:26

Ցրված սկլերոզով հիվանդների մոտ հիվանդության ախտանշանները հայտնվում են հիվանդության դասական նշանների երեւան գալուց 5 տարի առաջ, պնդում են University of British Columbia-ի գիտնականները: Հետեւաբար՝ եթե այդ ախտանշանների վրա ժամանակին ուշադրություն դարձվի, կարելի է կանխարգելիչ բուժումը վաղ սկսել, որը զգալիորեն կդանդաղեցնի հիվանդության առաջընթացը:

Ցրված սկլերոզը աուտոիմունային հիվանդություն է, որի դեպքում մարդու օրգանիզմը գրոհում է միելին նյարդերի պաշտպանական թաղանթը: Lancet Neurology ամսագրում հրապարակված հետազոտությամբ պարզվել է, որ բժիշկները կարող են ցրված սկլերոզը ախտորոշել դասական ախտանշանների երեւան գալուց 5 տարի առաջ: Հետազոտությունը կարող է նաեւ օգնել ավելի լավ հասկանալ հիվանդության առաջացման պատճառները:

Հետազոտության հեղինակները 20 տարի մանրամասն ուսումնասիրել են ցրված սկլերոզով տառապող 14 հազար մարդկանց հիվանդության պատմությունները եւ դրանք համեմատել են 72 հազար մարդկանց վերաբերյալ գրառումների հետ, որոնք այս հիվանդությամբ չեն տառապել: Գիտնականները փնտրել են հիվանդության վաղ նշանները, որոնք կարող էին վկայել հիվանդությունը սկսվելու մասին: Նման ախտանշանները սովորաբար անվանում են նախանշաններ, դրանք կապում են նաեւ նյարդաբանական այլ խանգարումների հետ, ինչպիսին են Ալցհեյմերի եւ Պարկինսոնի հիվանդությունները: Նախանշանների տարբերակումը թույլ է տալիս հիվանդության մեկնարկի ժամանակն ավելի լավ որոշել:

Հենց այս նախանշաններն են հայտնաբերվել ցրված սկլերոզով հիվանդացած մարդկանց մոտ: Ի դեպ, գիտնականները դեռեւս պետք է սովորեն տարբերակել այս խանգարումները, որոնք ոչ միշտ են ակնհայտ արտահայտվում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել