• Latest news

Գիտնականները նոր զենք են գտել հակաբիոտիկների նկատմամբ ռեզիստենտ սուպերբակտերիաների դեմ

22 ապրիլի, 2017  18:33

St. Boniface Hospital Albrechtsen Research Centre եւ University of Manitoba-ի գիտնականները նոր դեղ են մշակել, որը կարող է արդյունավետորեն պայքարել գոյություն ունեցող հակաբիոտիկների նկատմամբ ռեզիստենտ 10 «գերակա ախտածիններից» երկուսի դեմ:

PEG-2S կոչվող դեղամիջոցը նախնական արտոնագիր է ստացել, իսկ մշակման մասին ներկայացված է Canadian Journal of Physiology and Pharmacology ամսագրում հրապարակված հոդվածում: Դեղամիջոցի հիմնական առանձնահատկությունն այն է, որ այն կանխում է բակտերիաների բազմացումն ու տարածումը, սակայն առողջ բջիջների վրա չի ազդում:

Մշակողների խոսքով՝ PEG-2S-ը կարող է ոչնչացնել գոնոկոկի եւ կապտաթարախային ցուպիկի կայուն շտամները: Գոնոկոկը գոնորեա հիվանդության հարուցիչն է, իսկ կապտաթարախային ցուպիկը՝ հիվանդանոցային ինֆեկցիաների:

Նշենք, որ կայուն բակտերիաների դեմ պայքարի համար նոր հակաբիոտիկների ստեղծումը չափազանց բարդ է, որը շատ ժամանակ է պահանջում (10 եւ ավելի տարի): Հակաբիոտիկակայունությունը շատ ավելի արագ է զարգանում եւ տարածվում, քան նոր դեղամիջոցներ են ստեղծվում: 1987 թվականից հետո գիտնականները ոչ մի նոր հակաբիոտիկ չեն հայտնաբերել, իսկ 2009 թվականից մինչ օրս ամերիկյան FDA-ն հավանություն է տվել ընդամենը 2 հակաբիոտիկի կիրառմանը:

Հիմնական խնդիրներից մեկն այն է, որ մշակվող դեղերը հիմնականում ուղղված են բակտերիաների այն նույն խոցելի տեղերին, որոնց են ուղղված նաեւ արդեն գոյություն ունեցող միջոցները, հետեւաբար՝ չեն կարող բավականին արդյունավետ լինել:

Նոր դեղամիջոցի թիրախը սպիտակուցն է, որը մասնակցում է արտաքին միջավայրից անհրաժեշտ բակտերիաների իոնների փոխադրմանը: Այս սպիտակուցի ակտիվության ճնշումը բակտերիաները ոչնչացնում է՝ բակտերիաները պարզապես «շնչահեղձ» են լինում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել