• Latest news

Սպիտակի խնամքի տունը պետական աջակցության բացակայության դեպքում կարող է փակվել

22 ապրիլի, 2017  22:04

Սպիտակի խնամքի տունը նման չէ սովորական հոգեբուժական կլինիկաներին. այստեղ հիվանդները սոցիալապես ընտելանալու հնարավորություն են ստանում, պատրաստվում են ինքնուրույն կյանք վարելուն, եւ այս ամենը տեղի է ունենում «տնային» մթնոլորտում, ինչն, ավաղ, հոգեբուժական խոշոր կլինիկաներում բացակայում է: Այս հիվանդների հետ աշխատող մասնագետները վախենում են, որ առանց պետական աջակցության խնամքի տունը, հնարավոր է, փակվի:

Սպիտակի խնամքի տունը հիմնադրվել է անցյալ տարի՝ Բաց հասարակություն հիմնադրամի աջակցության շնորհիվ: Այն փորձնական ծրագիր էր, սակայն կառավարության՝ հոգեկան խանգարումներով մարդկանց խնամքի այլընտրանքային ռազմավարության ծրագրի շրջանակում ծրագրվում էր մի քանի այդպիսի տուն բացել, որոնցից յուրաքանչյուրում պետք է հոգեկան խանգարումներով 8-16 մարդ ապրեր: Չնայած ծրագիրը հաջող էր, պետությունը դեռեւս ոչ մի նոր տուն չի բացել, ինչպես եւ չի ստանձնել Սպիտակի խնամքի տան ֆինանսավորումը:

NEWS.am Medicine-ի հետ զրույցում հոգեբան Լիլիթ Բաղդասարյանը նշեց, որ Սպիտակի խնամքի տունը մի շարք առավելություններ ունի՝ հոգեբուժական խոշոր կլինիկաների համեմատությամբ, որտեղ միասին ապրում են մոտ 450 հիվանդներ: Մասնագետը նշեց, որ նման մեծ հաստատությունը չի կարող բոլոր հիվանդների համար ո՛չ նորմալ խնամք ապահովել, ո՛չ նորմալ վերականգնում:

Ի տարբերություն այս հիվանդանոցների՝ Սպիտակի խնամքի տունն իսկապես տան նման է, որտեղ վերականգնման փուլում գտնվող հոգեկան խանգարումներով առավելագույնը 16 հիվանդ է ապրում: Նրանց հետ մասնագետներ են աշխատում, որոնց հիմնական նպատակն է այնպես անել, որ այս մարդիկ սովորեն հասարակության մեջ ապրել: Սպիտակի տունը նրանց համար իսկապես տուն է, այլ ոչ թե հիվանդանոց: Դրանից բացի, տունը գտնվում է քաղաքի կենտրոնում, մեկուսացված չէ եւ բաց է բոլորի համար, հիվանդները նույնպես կարող են դուրս գալ եւ քաղաքում զբոսնել, նույնիսկ աշխատել: Արտաքին աշխարհի հետ շփվելու հնարավորության շնորհիվ այս հիվանդները չեն զրկվում սոցիալացվելու հմտություններից, իսկ բուժումից հետո նրանց համար հեշտ կլինի սովորական կյանքին վերադառնալը եւ հասարակաության մեջ իր տեղը գտնելը:

Սրանից զատ, Սպիտակի խնամքի տունը հոգեկան խանգարումներով հիվանդների նկատմամբ հասարակության վերաբերմունքը լիովին փոխում է՝ այս հիվանդները դադարում են նրանց վտանգավոր եւ սարսափելի թվալ. նրանց հետ շփվելով, նրանց կողքին ապրելով՝ մարդիկ սկսում են ավելի լավ հասկանալ այս հիվանդներին եւ նրանց ավելի քիչ ստիգմատիզացնել:

Մասնագետը նշեց, որ ինքն ու իր գործընկերները սարսափում են անգամ պատկերացնել, թե ինչ կլինի, եթե հանկարծ Սպիտակի խնամքի տունը փակվի. հիվանդները, որոնք արդեն մի քանի ամիս այստեղ են ապրում, որոնք հասկացել են, թե ինչ է նշանակում իսկական քաղաքացի լինելը եւ իրավունքներ ունենալը, ուղղակի չեն կարողանա վերադառնալ փակ հոգեբուժական կլինիկա:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է