• Latest news

«Նաիրի» ԲԿ-ի ՈւՁ ախտորոշման բաժանմունքում կատարվում են այսօր գոյություն ունեցող բոլոր ՈւՁ հետազոտությունները (ֆոտո)

24 ապրիլի, 2017  23:18

Ուլտրաձայնային հետազոտությունը իր բարձր տեղեկատվության, ոչ ինվազիվության, արագ իրականացման, հիվանդի առողջությանն առանց վնաս պատճառելու բազմակի կրկնելու հնարավորության շնորհիվ հետազոտության մեթոդների շարքում զբաղեցնում է առաջատար տեղերից մեկը: Համակարգչային նոր տեխնոլոգիաների ներդրմամբ ուլտրաձայնային հետազոտության ախտորոշման եւ վիզուալիզացիայի հնարավորությունները զգալիորեն հարստացել են, ինչը թույլ է տալիս այն օգտագործել ոչ միայն ախտորոշման նպատակներով եւ անցկացվող բուժման արդյունավետության վերահսկման համար (սքրինինգային վերահսկողություն, որը թույլ է տալիս հայտնաբերել հիվանդների հետագա հետազոտման եւ բուժման անհրաժեշտությունը), այլեւ որոշ բուժական ընթացակարգերի եւ միջամտությունների անցկացման համար  որպես վիզուալիզացիայի մեթոդ:

«Նաիրի» բժշկական կենտրոնի ուլտրաձայնային ախտորոշման բաժանմունքում են աշխատում ռադիոլոգիայի ոլորտում բարձր որակավորում ունեցող մասնագետներ, որոնք ստաժավորում են անցել ինչպես ԱՊՀ երկրներում, այնպես էլ արտասահմանում (ԱՄՆ, Ավստրիա, Ֆրանսիա, Գերմանիա) եւ ունեն բազմամյա աշխատանքային փորձ: Նրանց բազմամյա փորձը ցույց է տալիս, որ ՈւՁՀ անցկացնելու դեպքում նույնիսկ բողոքների բացակայությամբ տարբեր կառուցվածքներում ու օրգաններում հայտնաբերվում են նորմայից այս կամ այն շեղումները: Տարեկան մեկ անգամ (կամ վեց ամիսը մեկ) կանխարգելիչ հետազոտությունները շատ կարեւոր են ժամանակին ախտորոշում եւ բուժում կատարելու համար:

«Նաիրի» ԲԿ-ի ուլտրաձայնային ախտորոշման բաժանմունքը հագեցած է ուլտրաձայնային ախտորոշման անշարժ ու շարժական բարձր եւ փորձագիտական դասի սարքավորումներով՝ բազմահաճախականության հաղորդիչներով եւ Siemens (AcusonAntares, Siemes 2000, S-3000) ընկերության ժամանակակից տեխնոլոգիաներով, որոնք ախտորոշման հնարավորությունների լայն սպեկտր ունեն, վիզուալիզացիայի գերազանց աստիճան, դոպլեր հետազոտությունների, համայնապատկերային սքանավորման, ռեալ ժամանակում ծավալուն պատկերի կառուցման ծրագրեր:

Ուլտրաձայնային սարքավորման վիզուալիզացիայի բարձր մակարդակը թույլ է տալիս ավելի ճշգրիտ եւ հստակ տեսնել հյուսվածքների մանրագույն կառուցվածքը եւ մեծացնել դիֆերենցիալ ախտորոշման արդյունավետությունը, որը մեծացնում է զարգացման ավելի վաղ փուլերում հիվանդությունների հայտնաբերման աստիճանը եւ ավելի արդյունավետ բուժում ապահովում:

«Նաիրի» ԲԿ-ում կատարվում են այսօր գոյություն ունեցող բոլոր ուլտրաձայնային հետազոտությունները՝

• որովայնի խոռոչի օրգանների ՈւՁՀ,

• երիկամների, մակերիկամների հատվածների,

• վահանաձեւ գեղձի,

• ավշահանգույցների եւ թքագեղձերի,

• կրծքագեղձերի,

• տղամարդկանց եւ կանանց փոքր կոնքի օրգանների,

• ամրոձապարկի,

• փափուկ հյուսվածքների եւ հոդերի,

• գլխավոր հոդերի եւ ներքին օրգանների հոդերի եռապլեքսային սքանավորում,

• ՈւՁՀ հղիության բոլոր եռամսյակներում,

• արգանդաընկերքային եւ պտղի արյան շրջանառության դոպլերոգրաֆիա,

• էխոսրտագիր եւ սթրեսի էխոսրտագիր,

• պտղի կամ ցանկացած օրգանի ծավալուն պատկերի կառուցում:

Որովայնի խոռոչի եւ հետորովայնային տարածքի օրգանների ՈւՁՀ

Որովայնի խոռոչի ՈւՁՀ-ն հնարավորություն է տալիս որոշել  բոլոր ներքին օրգանների ճշգրիտ չափերը՝ լյարդ, լեղապարկ եւ լեղածորաններ, փայծաղ, ենթաստամոքսային գեղձ, երիկամներ, մակերիկամներ, միզածորաններ, միզապարկ, խոշոր անոթներ, շագանակագեղձ, որոշել դրանց կառուցվածքը, հայտնաբերել բորբոքային օջախների, նորագոյացությունների եւ պինդ գոյացությունների, քարերի առկայությունը:

Որովայնի խոռոչի ՈւՁՀ է կատարվում սովորաբար հետեւյալ բողոքների դեպքում՝

• ցավեր որովայնի խոռոչի հատվածում,

• ծանրության եւ անհարմարավետության զգացում մակորովայնային հատվածում, աջ կողատակում,

• դառնություն բերանում եւ այլն:

Որովայնի հատվածում կտրուկ ցավերը նույնպես որովայնի խոռոչի ՈւՁՀ կատարելու ցուցում են:

Ուլտրաձայնային ախտորոշման հետազոտությունն անհրաժեշտ է ավելի վաղ հաստատված հիվանդությունների դինամիկայի վերահսկողության համար, ինչպիսին են՝

• նորագոյացությունները (չարորակ կամ բարորակ);

• լեղաքարային հիվանդությունը (քրոնիկական կամ սուր խոլեցիստիտ);

• քրոնիկական կամ սուր պանկրեատիտը;

• հեպատիտը;

• լյարդի ցիրոզը;

• երիկամային եւ միզարտադրության համակարգի հիվանդությունները;

• գինեկոլոգիական հիվանդությունները;

• ներքին օրգանների զարգացման անոմալիաները;

• երիկամային զարկերակների նեղացումները;

• զարկերակի որովայնի հատվածի անեւրիզմը:

«Նաիրի» ԲԿ-ում կիրառվում է լյարդի ֆիբրոզի աստիճանի որոշման նոր մեթոդ՝ ֆիբրոսքանավորում:

Լյարդի ֆիբրոզը երիկամային հիվանդությունների պրոգրեսիայի բարձր հավաստիության ցուցիչ է եւ գլխավոր գործոններից մեկը, որը կանխատեսում է հիվանդության անբարենպաստ ելքի մասին: Ուստի ֆիբրոզի աստիճանի որոշումը կանխատեսման տեսակետից նշանակալի է եւ օգտագործվում է բուժման սխեմայի հավասարակշռված մոտեցման որոշման համար որպես կարեւոր պարամետրերից մեկը:

Մեթոդը նախատեսված է լյարդի ֆիբրոզի եւ ցիրոզի հայտնաբերման, ֆիբրոզի փուլի որոշման, անցկացվող թերապիայի արդյունավետության վերահսկողության համար:

Հետազոտությունը կատարվում է FibroScan 502 սարքով, որը Հայաստանում Echosens (Ֆրանսիա) ընկերության միակ սարքն է: Այն հագեցած է երկու հաղորդիչներով եւ ստանդարտ XL М հաղորդիչով՝ հատուկ ավելորդ քաշով հիվանդների համար:

Ֆիբրոսքանավորումը լյարդի բիոպսիայի այլընտրանքն է եւ ցուցված է լյարդի բոլոր քրոնիկական հիվանդությունների, վիրուսային հեպատիտների, լյարդի ալկոհոլային ախտահարման, ճարպային հեպատոզի, աուտոիմունային հեպատիտների համար: Մեթոդը ոչ ինվազիվ է, հիվանդի համար բացարձակապես անցավ եւ անվնաս, հատուկ պատրաստվածություն չի պահանջում: Հետազոտության ժամանակ հիվանդի մեջ ռադիոակտիվ, կոնտրաստային նյութեր չեն մտցվում՝ հիվանդը չի ճառագայթահարվում:

Սա թույլ է տալիս բազմակի հետազոտություններ կատարել նաեւ բուժման ընթացքում:

Հետազոտությունը 10-15 րոպեից ավելի չի տեւում, հիվանդը եզրակացությունը ստանում է հետազոտության ավարտից ամիջապես հետո:

ՈւՁՀ-ն գինեկոլոգիայում եւ հղիության ժամանակ

Գինեկոլոգիայում ուլտրաձայնային հետազոտությունը հնարավորություն է տալիս կանանց վերարտադրողական համակարգի հիվանդությունները որոշել վաղ փուլում՝ մինչեւ կլինիկական դրսեւորումները, ինչը բուժումն արդյունավետ է դարձնում:

Հետազոտությունը կատարվում է արգանդի վզիկի, մերձարգանդային տարածքի, ձվարանների, կապող սարքի վիճակը գնահատելու համար, նաեւ ամենավաղ փուլում հղիությունն ախտորոշելու համար:

«Նաիրի» ԲԿ-ում գինեկոլոգիայում ՈւՁՀ-ն կատարվում է հետեւյալ նպատակներով՝

• պաթոլոգիաների վաղ հայտնաբերման համար փոքր կոնքի օրգանների կանխարգելիչ հետազոտման,

• գինելոկոլոգիական ոլորտի հիվանդությունների ախտորոշման,

• արգանդի պաթոլոգիական փոփոխությունների հայտնաբերման,

• էնդոմետրիայի՝ արգանդի ներքին լորձաթաղանթի պաթոլոգիայի հայտնաբերման,

• գինեկոլոգիական ոլորտի քրոնիկական բորբոքային հիվանդությունների հայտնաբերման,

• արգանդի, ձվարանների պոլիպների, քաղցկեղային եւ նախաքաղցկեղային գոյացությունների հայտնաբերման,

• ծննդաբերություններից եւ աբորտներից հետո հնարավոր բարդությունների հայտնաբերման,

• պարկիկաչափում՝ անպտղությամբ հիվանդների մոտ պարկերի հասունացման կամ բացակայության հայտնաբերում:

ՈւՁՀ երիկամների եւ միզուղիների հիվանդությունների դեպքում

«Նաիրի» ԲԿ-ի ուլտրաձայնային հեազոտության կաբինետներում կատարվում է միզասեռական համակարգի հետազոտություն, մասնավորապես՝ հայտնաբերվում են զարգացման տարբեր անոմալիաները, նաեւ ձեռքբերովի հիվանդությունները՝ նորագոյացություններ, քարեր, ուրոդինամիկայի խանգարումներ եւ այլն:

Երիկամների եւ միզարտադրության ուղիների ՈւՁՀ կատարելու ցուցումներն են՝

• միզաթողության խանգարումները,

• գոտկատեղի հատվածում ցավերը,

• մեզի ընդհանուր պարամետրերի փոփոխությունները,

• մեզի անալիզների պաթոլոգիական փոփոխությունները,

• զարկերակային ճնշման բարձրացումը,

• կոպերի եւ աչքերի ծայրամասային այտուցների առկայությունը:

Ամորձապարկի օրգանների եւ շագանակագեղձի ՈւՁՀ

Ամորձապարկի օրգանների ուլտրաձայնային հետազոտությունը թույլ է տալիս գնահատել հասունացման աստիճանը, կառուցվածքը, չափերը, հայտնաբերել հնարավոր հիվանդությունները եւ պաթոլոգիական պրոցեսները:

Ամորձապարկի ՈւՁՀ-ի անցկացման ցուցումներն են՝

• ամորձապարկի շրջանում ցավի զգացողությունները, ամորձիի, ամորձապարկի, մակամորձիի ուռածությունը (անցավ կամ ցավոտ);

• ամորձապարկի օրգանների վնասվածքները՝

• ամորձիի ոլորումը;

• ամորձիի ուռուցքները;

• էրեկտիլ դիսֆունկցիան;

• բեղմնավորման խնդիրները;

• բորբոքային պրոցեսները;

• կրիպտորխիզմը՝ ամորձապարկում մեկ ամորձիի բացակայությունը;

• վարիկոցելեն՝ ամորձիների երակների լայնացումը;

• հիդրոցելեն:

Շագանակագեղձի ՈւՁՀ-ն կատավում է շագանակագեղձի հիվանդությունների, նորագոյացությունների ախտորոշման, տղամարդու անպտղության պատճառների հայտնաբերման, բուժման ծրագրման համար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է