• Latest news

Հայաստանում նորածինների սեռերի հարաբերակցության շեղումները 40 տոկոսով կրճատվել են

26 ապրիլի, 2017  14:32

2017 թվականին Հայաստանում նորածինների սեռերի հարաբերակցությունը հօգուտ տղաների 40 տոկոսով կրճատվել է՝ 2011 թվականի ցուցանիշների համեմատությամբ: Այս մասին «Երեխայի սեռի խտրական ընտրության դեմ պայքարի՝  փաստերի վրա հիմնված նախաձեռնությունները 2015-2017 թթ» թեմայով ամփոփիչ համաժողովի բացմանը հայտնեց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն Արմեն Գալստյանը: Համաժողովում կամփոփվեն Եվրամիության կողմից հովանավորվող «Պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքար» եռամյա դրամաշնորհային ծրագրի արդյունքները:

Նրա խոսքով՝ տնային տնտեսություններում անցկացված հետազոտությունները ցույց են տվել, որ նկատելի փոփոխություններ են կատարվել մարդկանց գիտելիքներում, խնդրի նկատմամբ նրանց վերաբերմունքում եւ վարքում: Ըստ որում՝ փոփոխությունները կատարվել են վերջին երեք տարիների գործնականում անփոփոխ սոցիալ-տնտեսական պայմաններում, ինչը նշանակում է, որ ծրագիրը հաջողության է հասել բացառապես ընտանիքում եւ հասարակության մեջ աղջիկների արժեւորման հաշվին:

«Մենք ամփոփում ենք եռամյա ճանապարհի արդյունքը, որը ոչ թե օրերով ու մետրերով է չափվում, այլ կյանքերով եւ արժանապատվությամբ»,- ասաց Արմեն Գալստյանը՝ հավելելով, որ Հայստանում այս ծրագրի իրականացման շնորհիվ հազարավոր աղջիներ են ծնվել, որոնք կարող էին չծնվել:

Նա հիշեցրեց, որ ՄԱԿ-ի Ազգաբնակչության հիմնադրամի տվյալներով՝ դեռեւս մի քանի տարի առաջ Հայաստանում սելեկտիվ աբորտների պատճառով տարեկան 1400-2000 աղջիկ լույս աշխարհ չէր գալիս, իսկ այս ցուցանիշների պահպանման դեպքում 2050 թվականին այս թիվը կհասներ 80 հազարի:

Կենտրոնի ղեկավարի խոսքով՝ սեռերի խտրականության խնդրի լուծմանն են ներգրավվել հայ հանրության բոլոր շերտերը, այն աջակցել են պետական համապատասխան կառույցները: Ստեղծվել է գիտելիքների եւ փորձի փոխանակման ցանց՝ «Ո՛չ խտրականությանը»: Իրականացվել է աննախադեպ քարոզարրշավ՝ հասարակական կազմակերպությունների, լրատվամիջոցների եւ սոցցանցերի ներգրավմամբ:

«Ծրագրի հաջողության հարցում դեր ունեցավ նաեւ դրա հիմքում դրված մոտեցումը. ընդգծելով աղջիկների հանդեպ խտրական մոտեցման վերացման հարցում յուրաքանչյուրի պատասխանատվությունը՝ միաժամանակ մենք խուսափել ենք մեղավորների փնտրել, խուսափել ենք խնդրի բեռը դնել հղիի, բժշկի, սկեսրոջ կամ այլոց վրա»,- նշեց նա: Քարոզչության ընթացքում հաձողվել է խուսափել հղիության արհեստական ընդհատման հակասական հարցերից եւ քննարկումները տանել աղջիկների արժեւորման հարթություն:

Կենտրոնի ղեկավարի խոսքով՝ կատարված աշխատանքը ցույց է տալիս, որ համատեղ ուժերով հնարավոր է հանրապետությունում տեսանելի սոցիալական փոփոխությունների հասնել: «Մենք ձեզ հետ միասին ապացուցեցինք, որ ջանքերի համատեղման եւ համագործակցության շնորհիվ Հայաստանում ցանկացած խնդիր լուծման բանալի կունենա»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ 2015 թվականին մեկնարկած «Պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքար» ծրագրի ընդհանուր ֆինանսավորումը կազմել է 790.000 եվրո, որից 750.000 եվրոն հատկացրել է Եվրամիությունը, մնացյալ 40.000 եվրոն ներդրել են ծրագրի չորս գործընկերները:

Ծրագիրն իրականացրել են Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը, Արմավիրի Զարգացման կենտրոնը, Մարտունու Կանանց հանրային խորհուրդը, Save the Children Nederland-ը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է