• Latest news

Հայաստանում աղջիկների համար պայքարը դեռեւս չի ավարտվել. Լեւոն Ալթունյան

26 ապրիլի, 2017  16:29

Հայաստանում աղջիկների համար պայքարը դեռեւս չի ավարտվել, այն շարունակվում է, եւ ակտիվ քայլեր են պետք: Այս մասին «Երեխայի սեռի խտրական ընտրության դեմ պայքարի՝ փաստերի վրա հիմնված նախաձեռնությունները 2015-2017թթ.» համաժողովի բացմանն ասաց առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը: Համաժողովն ամփոփում է «Պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքար» եռամյա դրամաշնորհային ծրագրի արդյունքները, որը հովանավորել է Եվրամիությունը:

Նա նշեց, որ Հայաստանում սեռերի անհամապմասնության խնդիրը երեւան է եկել դեռեւս 90-ական թվականների վերջին: 2008-2012 թվականներին ծնվող տղաների եւ աղջիկների հարաբերակցությունը վտանգավոր սահմանագծի է հասել: 2011 թվականին Հայաստանում ծնվող յուրաքանչյուր 100 աղջկա դիմաց ծնվում էր 114 տղա, իսկ երրորդ եւ ավելի երեխայի ծնվելու դեպքում՝ 164 տղա 100 աղջկա դիմաց:

Լեւոն Ալթունյանը հիշեցրեց, որ ՄԱԿ-ի Ազգաբնակչության հիմադրամի եւ «Վորլդ Վիժնի» հետ համագործակցությամբ Առողջապահության նախարարությունը սելեկտիվ աբորտների դեմ պայքարի մի շարք նախաձեռնություններ է իրականացրել, իսկ 2016 թվականին ընդունված «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» օրենքը ամրագրել է սեռի հատկանիշով սելեկտիվ աբորտների արգելքը: 

Նախարարը ներկայացրեց նորածինների սեռերի անհամամասնության կրճատման դինամիկան՝ 2014 թվականին արդեն 100 աղջկա դիմաց 113,4 տղա է ծնվել, 2015 թվականին՝ 112,7, 2016-ին՝ 111,9: Մինչդեռ սեռերի բնական հարաբերակցությունը կազմում է 102-106 տղա 100 աղջկա դիմաց:

Այնպես որ՝ Հայաստանում աղջիկների համար պայքարը դեռեւս չի ավարտվել, այն շարունակվում է, եւ ակտիվ քայլեր են պետք, ամփոփեց նախարարը:

Հիշեցնենք, որ 2015 թվականին մեկնարկած «Պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքար» ծրագրի ընդհանուր ֆինանսավորումը կազմել է 790.000 եվրո, որից 750.000 եվրոն հատկացրել է Եվրամիությունը, մնացյալ 40.000 եվրոն ներդրել են ծրագրի չորս գործընկերները: Ծրագիրն իրականացրել են Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը, Արմավիրի Զարգացման կենտրոնը, Մարտունու Կանանց հանրային խորհուրդը, Save the Children Nederland-ը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել