• Latest news

Հայաստանը ներգրավված է ՄԱԿ-ի՝ սելեկտիվ աբորտների դեմ պայքարի նոր միջտարածաշրջանային ծրագրի մեջ

26 ապրիլի, 2017  21:35

2017 թվականի մայիսից մեկնարկում է ՄԱԿ-ի Ազգաբնակչության հիմնադրամի՝ երեխայի սեռի խտրական ընտրության դեմ պայքարի նոր միջտարածաշրջանային ծրագիրը: Այս մասին «Երեխայի սեռի խտրական ընտրության դեմ պայքարի՝ փաստերի վրա հիմնված նախաձեռնությունները 2015-2017թթ.» թեմայով համաժողովի ժամանակ հայտնեց ՄԱԿ-ի Ազգաբնակչության հիմնադրամի հայաստանյան ղեկավար Գարիկ Հայրապետյանը:

Նրա խոսքով՝ ծրագրի մեջ ընդգրկված են Հարավային Կովկասի 3 հանրապետությունները՝ Հայաստանը, Ադրբեջանը եւ Վրաստանը, նաեւ Արեւելյան Ասիայի երեք երկիր՝ Վիետնամը, Բանգլադեշը եւ Նեպալը:

Գարիկ Հայապետյանի խոսքով՝ սա Հայաստանի համար շատ կարեւոր նախագիծ է փորձի խոր փոխանակման առումով, որը հնարավորություն կտա հասկանալու, թե ինչ փորձ են կուտակել այն երկրները, որտեղ երեխայի սեռի խտրական ընտրության ֆենոմենը երկար պատմություն ունի:

Նա հույս հայտնեց, որ այս ծրագիրը եւս, ինչպես սելեկտիվ աբորտների դեմ նախորդ բոլոր նախաձեռնությունները, Հայաստանի հանրության եւ պետական կառույցների լայն աջակցությունը կստանա:

Երեւանում ապրիլի 26-ին ընթացած համաժողովն ամփոփեց «Պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքարի» եռամյա ծրագրի արդյունքները, որը հովանավորել է Եվրամիությունը: Նշվեց, որ մի քանի տարում Հայաստանում ծնվող տղաների եւ աղջիկների հարաբերակցության միջեւ տարբերությունը 40 տոկոսով կրճատվել է:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել