• Latest news

ՄԱԳԱՏԷ–ն կաջակցի Հայաստանին ճառագայթային բժշկության արդիականացման հարցում

26 ապրիլի, 2017  18:35

Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) ներկայացուցիչներ Կարմինա Հիմենեզի եւ Ելենա Ֆիդարովայի հետ ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը քննարկել է Հայաստանում ճառագայթային բժշկության արդիականացման հնարավորություններն ու հեռանկարները։ Մինչ այդ նախարարությունը նամակով դիմել էր միջազգային հեղինակավոր կազմակերպությանը` ակնկալելով աջակցություն ոլորտի բարելավման գործում։

Կարմինա Հիմենեզը նշել է, որ այդ ուղղությամբ  իրենց աջակցությունն առաջին հերթին կապահովվի ոլորտում իրական կարիքների գնահատումով։ Նշվել է, որ ՄԱԳԱՏԷ-ի փորձագետը Հայաստան կգա 3-4 շաբաթից`  տեղում կարիքների ամբողջական գնահատում կատարելու առաքելությամբ։

Քննարկման արդյունքում որոշվել է գնահատումից հետո կազմել աշխատանքային պլան։

«Բարձր տեխնոլոգիաները նոր պահանջներ են դնում նաեւ բժիշկների առջեւ»,-ասել է նախարար Ալթունյանը` կարեւորելով ոչ միայն սարքավորումների արդիականացումը, այլեւ մասնագետների վերապատրաստումները։

ՄԱԳԱՏԷ-ի ներկայացուցիչները հորդորել են ուսումնական որեւէ հաստատության բազայի վրա ներդնել կրթական ծրագրեր` բժիշկներ, տեխնոլոգներ եւ լաբորանտներ պատրաստելու համար։

Լեւոն Ալթունյանն առաջարկել է 2018-2019թթ. համագործակցության շրջանակում ակտիվացնել աշխատանքները Հայաստանի մասնագիտական ասոցիացիաների եւ այլ կառույցների հետ` անհրաժեշտության դեպքում ստեղծելով աշխատանքային խումբ։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել կարիքների գնահատումից հետո համատեղ մշակել Հայաստանում ճառագայթային բժշկության արդիականացման ռազմավարություն։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել