• Latest news

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը Հայաստանում կշարունակի սելեկտիվ աբորտների դեմ պայքարը

26 ապրիլի, 2017  22:36

Մենք մտադիր ենք Հայաստանում շարունակել երեխայի սեռի խտրական ընտրության դեմ պայքարը, չնայած Եվրամիության հովանավորած խոշոր ծրագիրն ավարտվել է: Այս մասին NEWS.am Medicine-ի հետ զրույցում հայտնեց Մարդկային զարգացման կենտրոնի գործադիր տնօրեն Արմեն Գալստյանը:

«Դրամաշնորհային ծրագիրն ավարտվել է եւ այն մեր պայքարի վրա էական ազդեցություն է ունեցել՝ բերելով իրավիճակի փոփոխության: Սակայն մենք եւ մեր գործընկեր կազմակերպությունները մտահոգ ենք, թե ինչ կլինի հետագայում»,- ասաց նա՝ հավելելով, որ հիմա մի քանի հասարակական կազմակերպություններ իրենց գործունեությունը շարունակում են Հայաստանի Երիտասարդական հիմնադրամի միջոցներով, նաեւ Հայաստանը կներգրավվի ՄԱԿ-ի Ազգաբնակչության հիմնադրամի նոր ծրագրի մեջ

Արմեն Գալստյանի խոսքով՝ Կենտրոնը կշարունակի իր գաղափարների իրականացումը՝ գուցե ոչ այնքան ծավալուն, ինչպես անցած 3 տարիներին, փոքրիկ քայլերով: Եվ հույս կա, որ պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքարը դարձյալ պատշաճ ֆինանսավորում կստանա: «Մեր նպատակն է Հայաստանում ծնվող տղաների եւ աղջիկների հարաբերակցությունը հասցնել բնական ցուցանիշներին՝ 102-106 տղա 100 աղջկա դիմաց»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ ապրիլի 26-ին Երեւանում ընթացած համաժողովն ամփոփել է «Պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքարի» եռամյա ծրագրի արդյունքները, որը հովանավորել է Եվրամիությունը: Նշվել է, որ մի քանի տարում Հայաստանում ծնվող տղաների եւ աղջիկների հարաբերակցության միջեւ տարբերությունը 40 տոկոսով կրճատվել է: Եվրամիությունը ծրագրի ֆինանսավորման համար հատկացրել է 750.000 եվրո: Ծրագիրն իրականացրել են Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը, Արմավիրի Զարգացման կենտրոնը, Մարտունու Կանանց հանրային խորհուրդը, Save the Children Nederland-ը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել