• Latest news

Մեծ թվով «դիետիկ» մթերքներ ճարպակալում են առաջացնում

27 ապրիլի, 2017  19:22

Պարզվում է՝ «դիետիկ» որոշ մթերքներ ավելի վտանգավոր են, քան դրանց «յուղոտ» նմանօրինակները, քանի որ շաքար շատ են պարունակում եւ լյարդի ու ուղեղի աշխատանքում անդառնալի փոփոխություններ են առաջացնում, հայատարարել են Աթենսի (ԱՄՆ) Ջորջիայի համալսարանի գիտնականները:

«Մեծ թվով «յուղազերծված» դիետիկ մթերքներ շաքար շատ են պարունակում եւ քողարկվում են առողջ սնունդի ներքո՝ օգտագործելով վառ փաթեթներ եւ գեղեցիկ անուններ: Իրականում դրանք լյարդը նույնքան ուժեղ են վնասում, որքան յուղոտ կերակուրը, եւ ոչ պակաս չափով են նպաստում ճարպակալման առաջացմանը»,- հայտարարել է Քշիշթոֆ Չայան:

Չայան եւ նրա գործընկերները հետեւել են առնետների մի քանի խմբերի կյանքի ընթացքին: Կրծողների մի մասին նրանք սովորական սնունդով են կերակրել, իսկ մյուսներին՝ բարձրկալորիական յուղոտ սնունդով կամ ածխաջրերի մեծ մասնաբաժնով եւ յուղի գրեթե լիակատար բացակայությամբ դիետիկ մթերքներով:

Փորձը սկսելուց մեկ ամիս անց գիտնականներն առնետներին կշռել են, չափել մարմնի ճարպի եւ մկանների մասնաբաժինը, ստուգել կենսական մյուս ցուցանիշները, այդ թվում՝ միկրոֆլորայի կազմությունը, արյան պարունակությունը եւ բորբոքումներին մարմնի տարբեր մասերի հակվածությունը:

Պարզվել է, որ յուղոտ եւ շաքարի մեծ քանակով «դիետիկ» սնունդով կերակրված կենդանիների օրգանիզմի աշխատանքում ոչ մի տարբերություն փաստացի չի եղել: Թե մեկը, թե մյուսը սկսել են քաշ հավաքել, լյարդում սկսել է ճարպ կուտակվել: Սակայն դիետայով սնված առնետների ուղեղում եւ աղիներում գիտնականները քրոնիկական բորբոքումների մեծաթիվ հետքեր են հայտնաբերել: Նման ոչ մի բան տեղի չի ունեցել այն կենդանիների մարմնում, որոնք կերակրվել են նորմալ հավասարակշռված սնունդով:

«Ամենից ավելի անհանգստացնում է այն, որ այս բոլոր էֆեկտներն առաջացել են այն առնետների մարմնում, որոնք կերել են կալորիաների «նորմալ» քանակ՝ այն քանակի համեմատությամբ, որը կերել են ստուգիչ խմբի առնետները: Պարզվել է, որ «դիետիկ» սնունդ օգտագործելիս օրգանիզմը 2 անգամ արդյունավետ է ճարպ արտադրում, քան մյուս բոլոր դեպքերում: Այսինքն՝ այսպիսի սննդակարգի դեպքում առնետները 2 անգամ ավելի պակաս կալորիայի կարիք են ունեցել նույնքան գիրանալու համար, որքան իրենց ցեղակիցները, որոնք յուղոտ սնունդ են օգտագործել»,- եզրակացրել է Չայան:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել