• Latest news

Գիտնականները գտել են անհավատարիմ կանանց բացահայտելու միջոցը

27 ապրիլի, 2017  23:39

Միսուրիի համալսարանի մարդաբանության ֆակուլտետի աշխատակիցները լայնածավալ հետազոտություն են իրականացրել, որը նվիրված էր կանանց դավաճանության բնույթին։ Իրենց աշխատությունը գիտնականները անվանել են «Կանացի օրգազմը որպես ազդանշան՝ երկու հիպոթեզների թեստ»։

Գիտնականները վստահեցնում են, որ անհավատարմությունը հաճախ պայմանավորված է իրենց մշտական զուգընկերոջ կամ ամուսնու հետ սեքսի ժամանակ կանանց վարքագծով։ Մասնագետների խոսքով, յուրատեսակ ազդանշան է օրգազմի իմիտացիայի հաճախությունը։ Նրանք, ովքեր հաճախ են նմանակում կեղծ օրգազմ, ավելի հաճախ են հետագայում դավաճանում։

Փորձին ներառել են կամավորների՝ 138 աղջիկների ու 121 տղաների, որոնք քոլեջներում են սովորում։ Աղջիկներին առաջարկել են պատասխանել, թե որքան հաճախ են նրանք օրգազմ զգում, դավաճանում իրենց բոյֆրենդին կամ էլ ապագայում հնարավոր համարում դավաճանությունը։ Տղամարդկանց գիտնականները հարցրել են, թե որքանով լավ են նրանք հասկանում իրենց զուգընկերուհիներին ու արդյոք բավարարված են իրենց ինտիմ կյանքով։

Արդյունքում պարզվել է, որ այն կանայք, ովքեր սեքսի ժամանակ նմանակում են օրգազմը, ավելի հակված են դավաճանություններին, քան նրանք, ովքեր չեն ձեւանում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել