• Latest news

«Իզմիրլյան» ԲԿ-ն վերջին սերնդի քարափշրման լազեր է նվեր ստացել (ֆոտո)

28 ապրիլի, 2017  15:00

Ապրիլի 27-ին «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում առաջին վիրահատություններն են կատարվել քարափշրման համար նորագույն Quanta Litho լազերի օգտագործմամբ: Լազերը բուժկենտրոնին է նվիրել իտալական Quanta System արտադրող ընկերությունը:

Ընկերության ներկայացուցիչներ փոխնագահ Մարիո Անեսսին ու կրթության եւ մարկետինգի տնօրեն Ֆիլիպպո Ֆագնանին լազերը ներկայացրին «Իզմիրլյան» ԲԿ-ում տեղի ունեցած հանդիսավոր միջոցառման ժամանակ, որին մասնակցեցին բժշկական կենտրոնի բժիշկները եւ այլ կլինիկաների ուրոլոգները, ինչպես նաեւ այցով Հայաստանում գտնվող Հորդանանի արքայադուստր Դինա Մայրեդը: Միջոցառման մասնակիցներին ողջունեց Գերաշնորհ Տաթեւ արքեպիսկոպոս Սարգիսյանը, որը երկար տարիներ «Իզմիրլյան» ԲԿ-ի հոգեւոր տեսուչն էր։ Նա խոստովանեց իտալական տեխնիկայի նկատմամբ իր սերը՝ հավելելով, որ իտալական նոր լազերը «Իզմիրլյան» ԲԿ-ի մասնագետների փորձառու ձեռքերում կօգնի Հայաստանում հիվանդներին ավելի լավ բուժել:

«Իզմիրլյան» ԲԿ-ի ուրոլոգիայի բաժանմունքի ղեկավար Արթուր Գրաբսկին նշեց, որ պատմությունը սկսվել է դեռեւս մեկ տարի առաջ, երբ ամերիկացի բժիշկ եւ բարերար Կարո Դերձակյանը ամերիկյան HealthTronics կորպորացիայի միջոցով կլինիկային նվիրեց հերթական նոր սարքավորումը՝ Quanta Cyber TM լազերը, որը նախատեսված է շագանակագեղձի գերաճի վիրահատության համար: Նույն օրերին այլ գործերով Հայաստանում էր Quanta System կորպորացիայի գլխավոր տնօրեն Պաուլո Սալվադեոն, որը իմանալով, որ «Իզմիրլյան» ԲԿ-ում տեղակայվել է իրենց արտադրության լազերը, ուշ երեկոյան այնտեղ այցելեց: Տեղեկանալով, որ լիտոտրիպսիայի համար այստեղ ոչ այնքան նոր լազեր են օգտագործում՝ խոստացավ վերջին մոդելը կլինիկային նվիրել: Գրաբսկին նշեց, որ այս որոշման վրա ազդեց նաեւ այն փաստը, որ «Իզմիրլյան» կենտրոնը պատկանում է Հայ առաքելական եկեղեցուն, իսկ Quanta System կորպորացիան ամբողջ աշխարհում քրիստոնեական եկեղեցիներին աջակցում է:

Լրագրողների հետ զրույցում «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանը նշեց, որ ԲԿ-ին նվիրված Quanta Litho լազերը եւս մեկ քայլ է առաջ, ավելի ճիշտ՝ ցատկ, քանի որ քարափշրման համար այս սարքավորումը աշխարհում լավագույնն է, եւ սա հնարավորություն կտա բնակչությանն ավելի որակյալ բժշկական ծառայություններ մատուցել: Նա հավելեց, որ Quanta System-ը ամենատարբեր լազերներ է արտադրում, ոչ միայն բժշկության համար, այս ընկերության լազերների օգտագործմամբ են մաքրվել Վատիկանի պատերը եւ որմնանկարները:

Լրագրողների հետ զրույցում Արթուր Գրաբսկին նշեց, որ Quanta Litho-ն ամենաթոփային մոդելն է, որը նախատեսված է քարափշրման համար, նաեւ միզապարկի, փոքր ուռուցքների հեռացման եւ վիրաբուժական այլ միջամտությունների համար: Այս լազերի առավելությունն այն է, որ այն ոչ միայն քարերը կտորների է կոտրում, այլեւ մանրացնում է՝ փոշի դարձնելով: Այսպիսի միջամտությունից հետո հիվանդները 24 ժամ հետո կարող են տուն գնալ:

Quanta Litho-ի օգնությամբ էնդոսկոպիկ մեթոդով կարելի է հեռացնել ցանկացած չափի եւ ցանկացած տեղակայման քարերը՝ հասնելով միզուղիներով կամ պերկուտան ձեւով: Արթուր Գրաբսկին պարզաբանեց, որ հեռաքարափշրման դեպքում քարի չափերի սահմանափակումներ կան՝ մինչեւ 2 սմ, իսկ այս դեպքում ոչ մի սահմանափակում չկա, գլխավորը լազերը քարին հասցնելն է:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է