• Latest news

Պլացեբոն բուժում է սիրահարների սրտի վերքերը

28 ապրիլի, 2017  15:44

ԱՄՆ-ի եւ Հարավային Կորեայի գիտնականների խումբն առաջին անգամ հայտնաբերել է սիրահարների ֆիզիկական եւ էմոցիոնալ ցավի ընկալման վրա պլացեբոյի էֆեկտի նեյրոնային հիմքը: Պլացեբոյի էֆեկտի հետազոտումը կարեւոր է շատ հիվանդությունների կենտրոնական մեխանիզմները հասկանալու համար: Հայտնի է, որ ֆիզիկական ցավի դեպքում ինքնաներշնչման ցավազրկող հատկությունները միջնորդում են նախաճակատային հատվածները՝ շրջանաճակատային (OFC), դորսոլատերալ (dlPFC), վենտրոմիջնային նախաճակատային կեղեւը (vmPFC), ուղեղի բնում վար իջնող ցավի ուղիները, մասնավորապես՝ մերձջրատար գորշ նյութում օպիոդերգիկ համակարգը: Սակայն այն, թե պլացեբոն ինչպես է ազդում սոցիալական անհարմարավետության վրա, օրինակ՝ ռոմանտիկ հարաբերությունների խզումից հետո բաժանվելու զգացումը, անհայտ է մնում: Նախորդ հետազոտությունների համաձայն՝ սիրահարների շրջանում դեպրեսիայի հավանականությունը 20 անգամ ավելի մեծ է, քան միայնակ մարդկանց շրջանում: Դրանից բացի, մինչ օրս սոցիալական կարգավիճակի, էմոցիոնալ վիճակի եւ պլացեբոյի էֆեկտի ընկալունակության միջեւ կապերի վերաբերյալ հետազոտություններ չեն անցկացվել:

Բոուլդերի Կոլորադոյի համալսարանի եւ այլ հաստատությունների մասնագետները նոր հոդվածում նկարագրել են 18-28 տարեկան մարդկանց մասնակցությամբ փորձը, որոնք առնվազն 6 ամիս առաջ հարկադրված են եղել բաժանվել: Սոցիալ-ժողովրդագրական պարամետրերը ճշտելուց հետո կամավորներին նյարդաբանական եւ հոգեբանական թեստավորման ժամանակ 15 վայրկյան տեւողությամբ ցույց են տվել նախկին զուգընկերոջ կամ նույն սեռի ծանոթի լուսանկարը եւ խնդրել են իրենց ինքնազգացողությունը գնահատել 5-միավորանոց սանդղակով: Միաժամանակ աֆեկտի աստիճանը որոշելու համար նրանց ձախ նախաբազկին են մոտեցրել սենսորային TSA-II Neurosensory Analyzer համակարգի ջերմահաղորդիչ, որը տաքացված էր ոչ մեծ (2-10 միավոր) մինչեւ ցավոտ (8-10 միավոր) ջերմաստիճանների միջակայքում: Ցավի զգացումների ընկալումները ցույց են տվել նաեւ վիզուալ սանդղակները

Այնուհետեւ փորձարկվողներին բաժանել են 2 հավասար խմբի եւ յուրաքանչյուրին տվել են ֆիզիոլոգիական լուծույթով քթի սփրեյ: Ըստ որում՝ փորձնական խմբում ընդգրկվածներին հեղինակները հայտնել են, որ իրենց սփրեյը պարունակում է «հզոր ցավազրկող, որն ունակ է բթացնել էմոցիոնալ ցավը եւ բացասական էֆեկտը»: Դրանից հետո գիտնականները թեստը կրկնել են՝ զուգահեռ ֆունկցիոնալ մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի միջոցով գրանցելով մասնակիցների ուղեղի ակտիվությունը: Արդյունքների վերլուծությունը եւ մոդելավորումը ցույց են տվել, որ պլացեբոն զգալիորեն մեղմել է էմոցիոնալ անհարմարավետության գնահատականը եւ նախկին զուգընկերոջը դիտելիս սոցիալական բաժանման զգացումը, մինչդեռ ծանոթի լուսանկարի դիտումը ռեակցիայի նվազմամբ չի ուղեկցվել: Պլացեբոն նաեւ մեծացրել է դորսոլատերալ նախաճակատային կեղեւի ակտիվությունը:

Փորձնական խմբում ակտիվության մեծացում է դիտվել վենտրոմիջնային եւ միջնային շրջանաճակատային կեղեւում, մինչդեռ նրանց դեպքում դորսոլատերալ նախաճակատային կեղեւի ակտիվությունը թույլ էր տալիս ֆիզիկական ցավի ընկալունակությունը կանխատեսել 80 տոկոս ճշգրտությամբ: «Ցավազրկող» ընդունածների թվում դրական հարաբերակցությունը նույնպես գրանցվել է հաջող ինքնաներշնչանքի եւ մերձջրատար գորշ նյութի ակտիվության էական աճի միջեւ: Բացի նշվածներից, գիտնականները սոցիալական անհարամարվետության նվազման մեջ պլացեբոյի էֆեկտը միջնորդավորող ուղեղի հատվածներին մեջ են ներառել նաեւ կղզային բաժինը, վենտրոլատերալ նախաճակատային կեղեւը, առաջնային գոտկավոր կեղեւի դորսալային գոտին: Հիշարժան է, որ ցուցանիշը բացասական կապ է ունեցել ջերմազգայունության գնահատման հետ, բայց չի հարաբերակցվել սփրեյի բաղադրակազմի հետ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել