• Latest news

Պոռնոգրաֆիան իմպոտենցիա է առաջացնո՞ւմ

28 ապրիլի, 2017  23:51

Իմպոտենցիան սկսել է տարածվել նաեւ 40 տարեկանից երիտասարդ սեռական տեսակետից ակտիվ տղամարդկանցից շատերի վրա։ Հետազոտությունները վկայում են այն մասին, որ դեպքերի մեծ մասում մեղավոր է համացանցում հասանելի պոռնոգրաֆիան։ Գիտնականները արդեն խոսում են «պոռնոգրաֆիայի հետեւանքով առաջացած էրեկտիլ դիսֆունկցիայի» ու լիբիդոյի նվազման մասին։ Այս թեմային է նվիրված Medical News Today պարբերականի հրապարակումը։

Պոռնոտեսահոլովակների հաճախակի դիտոմը կարող է նվազեցնել տղամարդկանց զգայականությունը ու ավելացնել գրգռման համար ավելի էքստրեմալ կամ սպեցիֆիկ կոնտենտի պահանջը։ Որոշ տղամարդիկ սկսում են այլեւս չգրգռվել իրենց զուգընկերուհիների ներկայությունից ու գրգռվում են միայն պոռնոգրաֆիկ նյութ դիտելիս։

Խնդիրը հասկանալու համար կարեւոր է գիտակցել, թե ինչպես է աշխատում ուղեղը։ Նեյրոնները բջիջներ են, որոնք մարմնից ազդանշան են հաղորդում ուղեղին։ Մարդու ուղեղում մոտ 100 մլրդ նեյրոն կա։ Նեյրոմեդիատորները հաղորդում են նեյրոնների միջեւ քիմիական ուղերձները։ Ուղեղի բջիջները ակտիվանում են նրանից, ինչ  մարդը տեսնում է կամ լսում։ Եթե մարդուն գրկել են, ուղեղում արտադրվում է դոպամին, ինչի արդյունքում նա հաճելի զգացողություններ է ունենում։ Սեքսին արձագանքը նույնպես դոպամինն է կարգավորում։ Էրեկցիան կախված է այդ մեխանիզմի ակտիվացումից։

Երբ մարդը դիտում է պոռնո, ուղեղը հեղեղվում է դոպամինով։ Դրա չափից մեծ քանակը կարող է խնդիրներ առաջացնել։ Ուղեղը գերծանրաբեռնվում է քիմիական նյութերով ու ինքնաբերաբար հեռացնում որոշակի քանակության դոպամինային ռեցեպտորներ։ Որպես պոռնոյին արձագանք՝ արտադրվում է նույն քանակության դոպամին, սակայն դրա ստացման համար ռեցեպտորների քանակը նվազում է։ Պոռնոտեսահոլովակների դիտումն այլեւս այդքան արագ ու ուժեղ չի գրգռում մարդուն, որքան առաջ։

Սեքսը, որը նորմայում մարդուն տալիս է դոպամինի արտանետում ու նրան ավելի երջանիկ դարձնում, այլեւս չի բավականացնում նրան։ Դա ստիպում է տղամարդուն ավելի շատ պոռնո դիտել ու վերջին հաշվով կարող է իմպոտենցիայի հանգեցնել ։ Տղամարդիկ, որոնք տառապում են պոռնոգրաֆիայի հետեւանքով առաջացած էրեկտիլ դիսֆունկցիայով, ունակ չեն գրգռվել իրենց զուգընկերուհուց, բայց էրեկցիայի խնդիր չունեն պոռնոկոնտենտ դիտելիս։ Կանոնավոր սեքսը այլեւս չի արդարացնում տղամարդկանց ակնկալիքները, ինչը հանգեցնում է դոպամինի մակարդակի նվազմանը՝ տղամարդը հաճախ ասում է, որ ինքը «տրամադրություն չունի»։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է