• Latest news

Գիտնականները հզոր հակաբիոտիկներ են գտել մսի ճանճերի թրթուրների արյան մեջ

29 ապրիլի, 2017  11:16

Սանկտ Պետերբուրգի կենսաբանները արտասովոր սպիտակուցային մոլեկուլներ են հայտնաբերել սովորական մսի ճանճերի թրթուրների մեջ։ Այդ մոլեկուլները ունակ են ոչնչացնել մանրէները, կայուն են հակաբիոտիկների գործողության նկատմամբ, ասվում է PLoS One ամսագրում հրապարակված հոդվածում։

«Այս մտահղացումը ծնվել է կենսաբանության ոլորտի հեռավոր թվացող ոլորտից ՝ միջատների իմունոլոգիայից։ Ուսումնասիրելով միջատների հակաբակտերիալ իմունիտետի մեխանիզմները՝ մենք ուշադրություն ենք դարձրել այն հանգամանքին, որ միջատները՝ ի պատասխան բակտերիաներով վարակվելուն, հեմոլիմֆայում՝ մարդու արյան անալոգում, սինթեզում ու կուտակում են հակամիկրոբային պեպտիդների բարդ հավաքածու»,- պատմում է Սերգեյ Չերնիշը՝ Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանից։

Քանի որ շատ ինֆեկցիաներ դարձել են կայուն հակաբիոտիկների նկատմամբ՝ գիտնականները այսօր սկսել են հակաբիոտիկներ ու դրանց նման մոլեկուլներ որոնել ամենաանսպասելի վայրերում։ Չերնիշն ու նրա գործընկերները գտել են նման մոլեկուլներից կազմված մի ամբողջ «կոկտեյլ»՝ ուսումնասիրելով կենդանի արարածների «ամենակեղտոտ» տեսակներից մեկը՝ մսի ճանճերի թրթուրները։ Դրանք, գիտնականների խոսքով, ապրում են փտող մսի կտորների մեջ, համատարած հակասանիտարիայի պայմաններում, որտեղ դրանցից բացի կենդանիների մնացորդներով սնվում են միլիարդավոր բակտերիա սապրոֆիտներ։ Հարց է ծագում՝ ինչո՞ւ այդ միկրոբները չեն սպանում ճանճերի թրթուրներին։

Այդ հարցին պատասխանելու համար գիտնականները աճեցրել են կապույտ մսի ճանճի (Calliphora vicina) մեծ քանակության թրթուրներ, դրանց արյան միջից հանել սպիտակուցային էքստրակտը ու ստուգել, թե ինչպես է այդ «կոկտեյլը» ազդում զանազան միկրոբների վրա, որոնք ախտահարում են մարդուն ու կան փտող մսի մեջ։ Պարզվել է, որ ճանճերի սպիտակուցները կարող են ճնշել ու ոչնչացնել ոչ միայն սովորական ցավաստեղծ միկրոբները , այլեւ դրանց աղիքային ցուպիկների ու ստաֆլակոկի այն շտամերը, որոնց վրա չեն ազդում «վերջին հույսի հակաբիոտիկները» ՝ ցեֆոտակսիմը, կարվոպենեման ու վանկոմիցինը։

Ուսումնասիրելով այդ սպիտակուցային մոլեկուլների կառուցվածքը՝ գիտնականները հանգել են այն եզրակացության, որ դրանք ոչնչացնում են միկրոբները՝ արգելափակելով սպիտակուցների սինթեզի զանազան փուլերը ու վնասելով դրանց ԴՆԹ-ն։ Ցավոք այդ կոկտեյլը տարանջատել հնարավոր չէ ՝ ճանճի յոթ առանցքային սպիտակուցներից նույնիսկ մեկի հեռացումը նվազեցնում է դրա արդյունավետությունը, ինչը թույլ չի տալիս սինթեթիկ ճանապարհով նույնպիսի հակաբիոտիկներ արտադրել։

«Այդ խնդիրը լուծելու համար մենք մշակել ու օգտագործել ենք սկզբունքայնորեն այլ մոտեցում։ Կարելի է այն անվանել բիոսինթեզին զուգահեռ տեխնոլոգիա, որտեղ պեպտիդների ամբողջ անհրաժեշտ հավաքածուն սինթեզվում է միջատների իմունային համակարգի բջիջներով ու ենթարկվում մաքրման՝ բնական հակամիկրոբային պեպտիդների կազմի ու հարաբերակցության պահպանմամբ»,- շարունակում է Չերնիշը։

Հետագա փորձերը ցույց են տվել, որ միջատների իմունային բջիջների կուլտուրաներով արտադրված նմանատիպ խառնուրդը միկրոբների վրա նույնքան արդյունավետ է ներգործում, որքան դրանց բնական անալոգը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել