• Latest news

Գիտնականները բացահայտել են Ֆրանցիսկո Գոյայի խլության պատճառը

29 ապրիլի, 2017  12:49

Իսպանացի հռչակավոր նկարիչ Ֆրանցիսկո Գոյան 46 տարեկանում խլացել է այն պատճառով, որ նրա իմունային համակարգն «ըմբոստացել» է եւ նրա ներքին ականջում սկսել բջիջները ոչնչացնել, հայտնել են Թաուսոնում տեղի ունեցած Պատմական կլինիկապաթոլոգիայի համաժողովում ելույթ ունեցած գիտնականները:

«Գոյայի հիվանդության պատճառների հայտնաբերումը մեզ համար իսկական դետեկտիվ դարձավ: Հարցը, թե  Գոյան ինչ հիվանդությամբ է տառապել՝ երկար ժամանակ հանելուկ էր աշխարհի բոլոր բժիշկների համար, ես անձամբ մի քանի վարկած ունեի, թե ինչի հետեւանքով էր առաջացել նկարչի խլությունը»,- ասել է Բալթիմորի  Մերիլենդի համալսարանի (ԱՄՆ) գիտնական Ռոնա Էրցանոն:

Ֆրանցիսկո Գոյան 40 տարեկանում պալատական նկարիչ դարձավ, որտեղ հռչակ ձեռք բերեց դիմանկարներով եւ գեղեցիկ հաստոցային գեղանկարչությամբ: Վեց տարի հետո նա ախտահարվեց շատ ծանր եւ առայժմ անհայտ հիվանդությամբ, որը Գոյային ընդմիշտ զրկեց լսողությունից եւ նրա գեղանկարչության ոճը մռայլ ու դեպրեսիվ դարձրեց:

Ոչ ոք չգիտի, թե Գոյան ինչ հիվանդությամբ է տառապել, քանի որ նա բավականին թաքուն եւ ոչ հրապարակային կենսակերպով է ապրել: Այս պատճառով արդեն մոտ 2 հարյուրամյակ բժիշկները գուշակում են, թե Գոյային հատկապես ինչն է լսողությունից զրկել՝ կաթվածների շարքը, Մենյերի հիվանդությունը (ներքին ակլանջի ծանր բորբոքում), արճիճով թունավորումը, թե ուղեղի վնասվածքը:

Էրցանոն եւ նրա գործընկերները հետազոտել են այն ամենի հայտնի մանրամասները, որոնք տեղի են ունեցել վերջին մի քանի տարիներին Ֆրանցիսկո Գոյայի հետ՝ մինչեւ հիվանդության երեւան գալը եւ առողջանալը, եւ հանգել են այն եզրակացության, որ հին վարկածներից եւ ոչ մեկը ստույգ չէ: Գիտնականների կարծիքով՝  Գոյան տառապել է 2 հնարավոր հիվանդություններով, որոնք միմյանց հետ հնարավոր կապ են ունեցել՝ Սուսակայի համախտանիշով եւ սիֆիլիսով:

Սուսակայի համախտանիշը չափազանց հազվադեպ աուտոիմունային հիվանդություն է, որի զարգացման դեպքում իմունիտետը ուղեղի որոշակի հատվածներում սկսում է գրոհել նյարդային բջիջների վրա: Հիվանդության զարգացումը լսողության աստիճանական կորուստ է առաջացնում, գլխացավեր, տեսողության կտրուկ վատթարացում, եւ այս ամենն ուղեկցվում է պարանոյայի առաջացմամբ, հալյուցինացիաներով եւ հոգեկան այլ խանգարումներով: Ընդհանրապես  սա կրկնում է այն ամենը, ինչ գրել եւ ասել են Գոյայի ժամանակակիցները՝ հիվանդության բարձրակետին նա ոչ միայն լսողական, այլեւ տեսողական խնդիրներ էր ունենում եւ չէր կարողանում քայլել:

Սուսակայի համախտանիշի զոհերի թիվը շատ փոքր է, որի առաջացման պատճառը գիտնականները դեռեւս չգիտեն: Սակայն դրա առաջացումը կարող է պայմանավորված լինել իմունային համակարգի աշխատանքի այն նույն խափանումներով, որոնք կապված են գայլախտի եւ իմունային այլ հիվանդությունների հետ:

Այս բոլոր ախտանիշների առաջացման այլընտրանքայի պատճառը կարող է լինել սիֆիլիսը, որով վարակվելը եզակի դեպքերում ամբողջական կամ մասնակի խլություն է առաջացնում: Էրցանոն առայժմ չի հստակեցնում, թե Գոյան այս 2 հիվանդություններից որով է ախտահարվել, սակայն կարծում է, որ նկարչի կյանքի մասին ժամանակակիցների նոր գրառումների բացահայտումը կարող է այս հարցի վրա լույս սփռել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է