• Latest news

Հայտնաբերվել է ձախլիկության եւ դեմքի ձեւի միջեւ կապը

29 ապրիլի, 2017  15:41

Դեմքի ավելի նուրբ ստորին հատված ունեցող մարդիկ նկատելիորեն ավելի հաճախ են ձախլիկ լինում, քան խոշոր կզակ եւ ստորին ծնոտ ունեցող տղամարդիկ եւ կանայք:

«Գրեթե 2 հազար տարի առաջ հին հույն բժիշկներից մեկը նշել է, որ նուրբ ծնոտը տուբերկուլյոզին հակվածության նշան է, եւ պարզվում է՝ նա ճիշտ էր: 20-րդ դարի հետազոտությունները հաստատել են նրա դիտարկումները եւ ցույց տվել, որ նուրբ դիմագծերն ու ոչ մեծ քաշը վտանգի գործոններ են, եւ այսօր այս 2 գործոններն իրենց աշխատանքի ընթացքում հաշվի են առնում առողջապահական ծառայությունները»,- ասել է Վաշինգտոնի նահանգի Սիեթլի (ԱՄՆ) Վաշինգտոնի համալսարանի գիտնական Ֆիլիպ Հուջոելը:

Հուջոելը վերլուծել է վերջին կես դարում ամերիկացիների առողջական վիճակի տվյալները, որոնք հավաքել են ԱՄՆ-ի սոցիալական ծառայությունները: Նրանց դիտարկումների օբյեկտներն են եղել մոտ 13,6 հազար մարդիկ: Գիտնականը բախվել է արտասովոր օրինաչափության՝ հետազոտությունների մասնակիցների դեմքի ստորին հատվածի ձեւը կապված էր նրանց մոտ ատամնանստվածքի եւ ձախլիկության խնդիրների առկայության հետ:

Միջին եւ մեծ չափի ստորին ծնոտ ունեցող մարդիկ մեծ մասամբ աջլիկներ են եղել եւ ատամնանստվածքի խնդիրներով քիչ են տառապել: Ոչ մեծ ծնոտ ունեցող ամերիկացիները, հակառակը, 25 տոկոսով ավելի հաճախ են ձախլիկ եղել եւ ավելի հաճախ են անկանոն ատամնանստվածք ունեցել:

Հուջոելի կարծիքով՝ ձախլիկության եւ փոքր չափերի ծնոտի միջեւ կապը գենետիկ բնույթ ունի: Օրինակ՝ Բրիտանիայում անսովոր շատ են նուրբ դիմագծերով մարդիկ, եւ այստեղ են բնակվում Եվրոպայի համար ռեկորդային թվով ձախլիկներն ու տուբերկուլյոզով հիվանդները: Մյուս ժողովուրդները, օրինակ՝ էսկիմոսները, խոշոր դիմագծեր ունեն, աջլիկներ են եւ փաստացի թոքախտով երբեք չեն տառապում:

Եթե այս բոլոր գործոններն իսկապես կապված են, ձախլիկ մարդկանց հետեւելը գիտնականներին կարող է օգնել միանգամից 3 նպատակի հասնել՝ հասկանալ, թե գենետիկ ինչպիսի գործոններ են կապված տուբերկուլյոզին հակվածության հետ, ինչպես են դրանք ազդում ձախլիկների ու աջլիկների հոգեբանական տարբերությունների վրա, եւ պարզել՝ ինչու են դրանք ազդում դեմքի ձեւի վրա, եզրափակել է Հուջոելը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է