• Latest news

Պանիրն անսպասելի վտանգ է պարունակում

1 մայիսի, 2017  14:31

Սննդի մեջ պանրի օգտագործումը կարող է հանգեցնել հակաբիոտիկների նկատմամբ մարդու կայունության զարգացմանը, հայտարարել են շվեյցարացի հետազոտողները:

Դա կապ ունի ներկայումս պանրի պատրաստման գործընթացի հետ: Այն կաթից է պատրաստվում, որի մեջ հակաբիոտիկներ կան:

Գիտնականների խոսքով՝ հակաբիոտիկները կաթի մեջ են հայտնվում կովերի օրգանիզմից, որոնք տարբեր հիվանդությունների կանխարգելման կամ բուժման համար դեղամիջոցներ են ստանում: Արդյունքում՝ կաթի մշակման ընթացքում նյութերը փոփոխվում են, սակայն նախկինի նման ակտիվ են մնում եւ կարող են ազդել մարդու օրգանիզմի վրա:

Սննդի մեջ այսպիսի նյութերի մշտական օգտագործման դեպքում մարդու օրգանիզմում կարող է հակաբիոտիկների նկատմամբ կայունություն մշակվել: Այս հայտնագործությունը վկայում է, թե հնարավոր է՝ արժի, որ մարդիկ փոխեն պանրի պատրաստման եղանակը, քանի որ սա նույնպես իր ավանդն է ունենում կայունության զարգացման մեջ:

Դրանից զատ, հետազոտողները նշել են, որ ցանկացած կաթնամթերք միկրոօրգանիզմներ է պարունակում, որոնք մարդկանց համար վտանգ չեն ներկայացնում, սակայն կարող են վնասազերծել ամենաուժեղ դեղերը: Այս նյութը կարող է նաեւ, հակառակը, մի քանի հիվանդություններ հարուցել՝ առաջացնելով վիրուսների փոխակերպումներ եւ մարդկանց առողջության համար շատ ծանր հետեւանքներ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է