• Latest news

Էքստազին օգնում է հաղթահարել հետվնասվածքային սթրեսային խանգարումը

4 մայիսի, 2017  10:38

Քալիֆորնիայի Սանտա Քրուզի Բազմաճյուղ հոգեբուժական ասոցիացիայի ամերիկացի գիտնականներն ապացուցել են, որ MDMA-ն («Էքստազի») օգնում է պայքարել հետվնասվածքային սթրեսային խանգարման (PTSD) դեմ, որը բավականին վտանգավոր հոգեբուժական հիվանդություն է եւ ախտահարում է նախկին զինվորներին, բռնության զոհերին, աղետներ վերապրած մարդկանց: Այս մասին հայտնում է Nature-ը:

Հետազոտողները ցուցադրել են Օքլենդում (Քալիֆորնիա) կատարած հետազոտության երկրորդ փուլի արդյունքները: Հետազոտությանը մասնակցել է 107 հիվանդ, որոնց բուժել են հոգեթերապիայի եւ թմրանյութերի համակցությամբ: Ամերիկյան բժշկական իշխանությունները (FDA) հետազոտության արդյունքներին ծանոթացել են դեռեւս անցյալ տարվա նոյեմբերին եւ հրահանգել են անցնել երրորդ փուլին, որից հետո արդեն հնարավոր կլինի այն լիցենզավորել:

PTSD ախտանիշները գնահատելու համար գիտնականներն օգտագործել են վալիդացիոն սանդղակը, որը հաշվի է առել մղձավանջների հաճախականությունն ու ինտենսիվությունը եւ անհանգստության մակարդակը: Մեկ կամ ավելի տարվա ընթացքում MDMA ընդունելուց հետո մասնակիցների 67 տոկոսի մոտ հետվնասվածքային սթրեսային խանգարում չի եղել, նրանք առողջացել են: Ստուգիչ խմբում, որում ընդգրկվածները հոգեթերապիա+պլացեբո են ստացել, նման արդյունքի է հասել մասնակիցների 23 տոկոսը:

Հետվնասվածքային սթրեսը սովորաբար բուժում են հոգեթերապիայի միջոցով՝ հիվանդին ստիպելով հիշել հիվանդությունն առաջացրած սարսափելի տեսարանը եւ այն վերստին վերապրել: Սակայն դա ոչ միշտ է հնարավոր, եթե, օրինակ, այն հիշողությունից անհետացել է:

Ենթադրվում է, որ MDMA-ն նվազեցնում է վախը եւ ազատում սերոտոնինն ու մյուս նյութերը, որոնք հաճելի հանգստության զգացում են առաջացնում: Այս կերպ հիվանդը կարող է իր սարսափելի ապրումները բազմիցս հիշել ավելի հանգիստ եւ առանց խուճապի: «MDMA-ն «քաղցր տեղ» է ստեղծում, որտեղ կարող են բուժական փոփոխություններ կատարվել»,- ասում է Հարավային Կարոլինայի հոգեբույժ, այս նախագծում գլխավոր հետազոտող Մայքլ Միթհոֆերը: «Այն նեյրոնային ցանցի վրա այնպես է ազդում, որ մարդկային փորձը վախի կողմից չի օկուպացվում»,- նշել է նա:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել