• Latest news

Նախաճաշին անհրաժեշտ է քառակուսի ափսե օգտագործել. դիետոլոգ

4 մայիսի, 2017  21:19

Նախաճաշին անհրաժեշտ է շիլան ուտել քառակուսի ափսեով, ըստ որում՝ խորհուրդ է տրվում այն կանգնած ուտել: Այս մասին հայտնել է Օքսֆորդի համալսարանի (Մեծ Բրիտանիա) դոկտոր Ջենիֆեր Նյուսոնը:

Նախաճաշը ամենակարեւոր սնունդն է, որից սկսվում է օրը, եւ օրգանիզմում ակտիվանում են փոխանակության պրոցեսները: Այդ պատճառով անչափ կարեւոր է ճիշտ նախաճաշելը, փոխանցում է The Daily Mail-ը:

Ջենիֆեր Նյուսոնը խորհուրդ է տալիս անցնել քառակուսի ափսեների, քանի որ դրանք ենթագիտակցորեն նպաստում են կուշտ լինելու զգացմանը: Դրանից բացի, դիետոլոգն առաջարկում է հրաժարվել սուրճից եւ կանգնած սնվել: Այս ընթացքում անհրաժեշտ է խոհանոցից հանել հեռուստացույցն ու գաջեթները, քանի որ ուտելիս չի կարելի շեղվել:

Հետազոտողները 78 կանանց մասնակցությամբ երկօրյա փորձ են կատարել: Պարզվել է, որ երբ մասնակիցները սնվել են շրջանաձեւ ափսեից, նրանց շիլան պակաս սննդարար է թվացել: Նույնը վերաբերել է նաեւ նստած ուտելուն:

Հետեւաբար՝ տեսողական գործոնը սնունդն ընդունելիս կարեւոր դեր ունի, այդ պատճառով արտաքին խթանները զգալի ազդեցություն են ունենում սնունդի նկատմամբ մարդկանց վերաբերմունքի վրա:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել