• Latest news

Հայտնի է սեքսուալ զուգընկերների իդեալական թիվը

5 մայիսի, 2017  23:09

Գեղեցիկ սեռի ներկայացուցիչների 45 տոկոսը ցանկություն է հայտնել իմանալու, թե իրենց կյանքի ուղեկիցը նախկինում քանի կին է ունեցել: Այս նույն հարցը իրենց սրտի տիրուհիներին ցանկանում է տալ տղամարդկանց 53 տոկոսը:

Հարցը՝ իսկ մինչեւ ինձ հանդիպելը քանի՞ տղամարդ/կին է եղել քո կյանքում, հաճախ հնչում է այն զույգերի շրջանում, որոնք իրենց հարաբերությունները նոր-նոր են սկսում: Եվ հաճախ զուգընկերներն ամաչում են հայտնել իրենց նախկին սիրեցյալների ճշգրիտ թիվը՝ վախենալով կա՛մ շատ անառակ ու փորձառու երեւալ, կա՛մ հակառակը՝ անփորձ:

Ամուսնացած մարդկանց համար ծանոթությունների արտասահմանյան կայքերից մեկի անցկացրած հարցմամբ պարզվել է, որ այս հարցում տղամարդիկ եւ կանայք համակարծիք են: Պարզվել է, որ մեծ մասը ամբողջ կյանքի համար 12 զուգընկեր ունենալը իդեալական թիվ է համարում:

Daily Mail պարբերականը հայտնում է, որ հարցման մասնակիցները հայտարարել են, թե 10 զուգընկերը շատ քիչ է, եւ նման մարդիկ ավելի շուտ ճորտեր են ու չեն կարող անկողնում իրենց կեսին հաճույք պատճառել:

Հետազոտությանը մասնակցած 2 սեռերի ներկայացուցիչները համակարծիք էին, որ եթե մարդը սեռական շփումներ է հաստատում ավելի քան 19 մարդու հետ, ապա նա չափից ավելի եսասեր է: Սեռական զուգընկերների մեծ թիվը վկայում է, որ նման մարդուն դժվար է բավարարել, նա անհամբեր է հարաբերություններ կառուցելիս:

Սակայն 2 սեռերի ներկայացուցիչների միջեւ նաեւ անհամաձայնություն է հայտնաբերվել այն հարցում, թե ընդհանրապես արժի՞ սիրելի մարդուն հայտնել նախկին զուգընկերների թվի մասին: Կանանց միայն 45 տոկոսն է այս թիվն իմանալու ցանկություն հայտնել, ի դեպ՝ տղամարդկանց 53 տոկոսը նույնպես պատրաստ է այս հարցը տալուն:

Մինչդեռ Նոթինգեմի, Բրիսթոլի եւ Սուոնսիի համալսարանների գիտնականների կատարած հետազոտությունների արդյունքները մարդկանց սեքսուալ նախապատվությունների այլ պատկեր են ներկայացրել: Նրանց կարծիքով՝ նախկին սեքսուալ զուգընկերների լավագույն թիվը երեքն է:

188 մարդկանց շրջանում անցկացված հարցմամբ պարզել է, որ տղամարդիկ դադարել են կանանցով հետաքրքրվել, երբ նրանց նախկինների ցուցակը 11 մարդուց անցել է: Գեղեցիկ սեռի ներկայացուցիչները տղամարդկանց չեն դիտարկել որպես սիրո պոտենցիալ օբյեկտ, երբ պարզվել է, որ նրանց անկողնում են եղել 6 եւ ավելի կանայք:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել