• Latest news

Սննդի մեջ միջատների գործածումը կփրկի մոլորակը

6 մայիսի, 2017  21:50

Սննդի մեջ մսի փոխարեն միջատների գործածումը թույլ կտա պայքարել գլոբալ տաքացման դեմ, հայտնում են գիտնականները։ Նման մոտեցումը կհանգեցնի գյուղատնտեսական ցանքատարածքների մակերեսի կրճատմանը, ու որպես հետեւանք՝ ջերմոցային գազերի արտանետումների նվազմանը, պարզել են մի խումբ բրիտանացի գիտնականներ։ Հետազոտությունը հրապարակվել է Global Food Security ամսագրում։

Աշխարհում գործածվող մսի կեսի փոխարինումը ծղրիդներով ու բզեզների թրթուրներով՝ թույլ կտա մեկ երրորդով կրճատել գյուղատնտեսական ցանքատարածքների չափսերը ու համապատասխանաբար՝ ջերմոցային գազերի արտանետումները, համարում են գիտնականները։ Ու չնայած միջատներով սնվելու հարցում մարդկանց դժկամությունը կարող է սահմանափակել դրանց գործածումը, բայց նույնիսկ փոքր ծավալների փոփոխությունները օգտակար կլինեն, նշում է թիմը։ Դրանք կարելի է ապահովել, կիսաֆաբրիկատների մեջ որպես բաղադրիչ միջատներ գործածելու միջոցով։

Վերլուծելով ՄԱԿ-ի պարենամթերային ու գյուղատնտեսական կազմակերպության տվյալները՝ գիտնականները համեմատել են մսի ու սննդի այլընտրանքային աղբյուրների արտադրության ազդեցությունը շրջակա միջավայրի վրա։ Դա առաջին նմանատիպ հետազոտությունն է։

Գիտնականները մոդելավորել են այնպիսի իրավիճակ, որտեղ արտադրվող մսի կեսը փոխարինվում է միջատներով, լաբորատորիայում արհեստականորեն աճեցված մսով կամ էլ դրա անալոգով։

Պարզվել է, որ միջատներն ու մսի անալոգները՝ սոյայի մթերքները, օրինակ տոֆուն, հոյակապ համապատասխանում են այդ նպատակի համար, քանի որ դրանց արտադրության համար ավելի քիչ հող ու էներգիա է պահանջվում։

Իսկ ահա սինթեթիկ միսն առայժմ նվազ շահեկան է ծախսերի տեսակետից, քան օրինակ հավ բուծելը, դրա արտադրությունը նույնքան տեղ ու էներգիայի մեծ ծախս է պահանջում։

Հետազոտողները նշում են, որ եթե մսի գործածումը կրկնակի նվազեցվի, դա թույլ կտա ազատել 1680 մլն հա հող՝ 70 անգամ մեծ , քան Մեծ Բրիտանիայի տարածքը։ Զբաղված հողատարածքների քանակության նվազեցումը հնարավոր կլինի նաեւ այլ կենդանիների փոխարեն հավաբուծությանն անցնելու միջոցով՝ դա ավելի քիչ տեղ է պահանջում, քան միջատների բուծումը։

«Սպառողների վարքագծում փոքր փոփոխությունների համադրությունը՝ օրինակ տավարի մսի փոխարինումը հավի մսով, սննդային թափոնների քանակի կրճատումն ու սննդակարգում միջատների ներառումը թույլ կտա նվազեցնել զբաղեցրած հողերի քանակությունը ու ստեղծել ավելի կայուն պարենամթերային համակարգ», - նշում է հետազոտության գլխավոր հեղինակ, բժիշկ Փիթեր Ալեքսանդրը Էդինբուրգի համալսարանից։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել