• Latest news

Քիբորգների աչքերը կօգնեն վերականգնել կույրերի տեսողությունը

7 մայիսի, 2017  21:31

Գիտնականները ստեղծել են պատմության մեջ առաջին աչքի արհեստական ցանցաթաղանթը, որն արդեն կոչել են քիբորգների տեսողական օրգան։ Ջրի փափուկ կաթիլներից ու կենսաբանական բջջային սպիտակուցներից պատրաստված սինթեթիկ նյութը թույլ կտա վերականգնել ամբողջովին կույր մարդկանց տեսողությունը։

Գիտության պատմության մեջ առաջին անգամ լաբորատորիայում մշակվել է աչքի ցանցաթաղանթի սինթեթիկ փափուկ հյուսվածք։Այն պատրաստված է ջրի փափուկ կաթիլներից ու կենսաբանական բջջային սպիտակուցներից, որոնք որոշում են լույսը ու արձագանքում դրան, ստեղծելով պատկերներ կիսաերանգային սանդղակով։ Այս հետազոտության արդյունքները կարող են իսկական հեղափոխություն իրականացնել բիոնիկ իմպլանտների ինդուստրիայում, հանգեցնելով նվազ ինվազիվ տեխնոլոգիաների զարգացմանը՝ կուրության պատճառ դարձող աչքի դեգեներատիվ հիվանդությունների՝ օրինակ պիգմենտային ռետինիտի բուժման համար։

Ինչպես լուսանկարելու համար են պահանջվում պիկսելներ, որոնք որոշում են գույնը ու արձագանքում դրան, այդպես էլ մարդու տեսողությունն է այս հարցում ապավինում աչքի ցանցաթաղանթին, որը կատարում է այդ նույն ֆունկցիաները։ Այն գտնվում է աչքի հետեւի մասում ու բաղկացած է սպիտակուցային բջիջներից, որոնք լույսը վերածում են նյարդային համակարգի միջով անցնող էլեկտրական ազդանշանների։ Դրանք առաջացնում են ուղեղի արձագանքը, որն օգնում է կառուցել մեզ շրջապատող իրերի պատկերները։ Օքսֆորդի համալսարանի գիտնականներն օգտագործել են հիդրոգելից ու բջջային մեմբրանների կենսաբանական սպիտակուցներից բաղկացած երկշերտ նյութ ՝ ցանցաթաղանթի ֆունկցիաները վերարտադրելու համար։

Տեսախցիկի նման՝ այդ նյութն ունի պիկսելների զգայունություն, արձագանքելով լույսին՝ կիսաերանգային սանդղակով պատկերներ ստեղծելու համար։ Սինթեթիկ նյութն ունակ է ստեղծել էլեկտրական ազդանշաններ, որոնք խթանում են աչքի ետեւի մասի նեյրոնները՝ ինչպես լիարժեք ցանցաթաղանթը։ Ի տարբերություն հիմա գործածվող ցանցաթաղանթի արհեստական իմպլանտների, սինթեթիկ բջջային կուլտուրան ստեղծվում է բնական նյութերից ու չի պարունակում որեւէ կողմնակի բաղադրիչ։ Դրանով իսկ այն նվազ ինվազիվ է, քան մեխանիկական դիվայսեր, ու օրգանիզմի կողմից դրա վանման հավանականությունը զգալիորեն ցածր է։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել