• Latest news

ADHD համաշխանիշով երեխաներին առաջարկում են բուժել տեսախաղերի միջոցով

7 մայիսի, 2017  19:42

Ճիշտ տեսախաղը կարող է օգնել ուշադրության խնդիրներ ու ընկալման խանգարումներ ունեցող երեխաներին, պարզվել է PLOS ONE ամսագրում հրապարակված հետազոտության արդյունքներով։

Փորձի ընթացքում գիտնականները հետազոտել են 38 երեխաների, որոնց մոտ նկատվում է այսպես կոչված սենսորային վերամշակման խանգարում։ Այդ խանգարումը մարդուն զգայուն է դարձնում տարբեր աննշան ձայների կամ զգացողությունների հանդեպ՝ թույլ չտալով կենտրոնացնել ուշադրությունը։  Փորձին մասնակցել է նաեւ 25 սովորական երեխաներով հսկիչ խումբ։

Երեխաները մեկ ամիս խաղացել են հատուկ սենսորային խնդիրներով մարդկանց համար մշակված խաղեր։ Գիտնականները նկատել են, որ սենսորային խանգարումներով 20 երեխաների մոտ, որոնց մոտ ախտորոշել էին ADHD (Ուշադրության պակասի ու հիպերակտիվության համախտանիշ), ուշադրության հմտությունները զգալիորեն բարելավվել էին։

«Սենսորային մշակման դիսֆունցկիայով երեխաների ուղեղը այլ կերպ է գործում։ Տարբերությունն այն է, ինչ մենք կոչում ենք կոգնիտիվ հսկողություն, որը ներառում է նույնիսկ շեղող տարրերի դեպքում ուշադրությունը պահպանելու ունակություն»,- մեկնաբանում է փորձի ղեկավար, բժիշկ Էլիսա Մակրոն՝ Քալիֆորնիական համալսարանից։

Այդ համալսարանը Akili Interactive Labs-ի հետ համատեղ, մշակում է երեխաների համար տեսախաղեր՝ Project: EVO կոչվող թվային հարթակի վրա։ Գիտնականները ուսումնասիրում են EVO –ի հնարավորությունները՝  մտավոր խանգարումներով, այդ թվում ADHD–ով ու սենսորային վերամշակման խանգարումով երեխաների երեխաների բուժման համար։

Մշակված խաղը պետք է  ֆիքսի, թե ինչպես է ուղեղը մշակում տեղեկությունները ու բաշխում դրանք ըստ առաջնայնության , նաեւ արձագանքում արտաքին խթաններին։ Խաղացողները օգնում են պերսոնաժին առաջ շարժվել տեղանքում, չբախվելով պատերին ու այլ խոչընդոտների։ Հաջողությանը զուգահեռ՝ խաղը բարդանում է։

Փորձին մասնակցող երեխաները 8-11 տարեկան էին։ Գիտնականները նրանց խնդրել են շաբաթական հինգ օր 25-ական րոպե մեկ ամիս շարունակ EVO խաղալ։ Հետազոտության սկզբում սենսորային վերամշակման խնդիրներով երեխաների 54 տոկոսի մոտ կար նաեւ ADHD։ Մեկ ամսից յոթ երեխաների ծնողները հայտնել էին վիճակի լավացման մասին։ Բարելավումն այնքան զգալի էր, որ երեխան արդեն չէր համապատասխանում ADHD-ի բնորոշմանը։

«Այս հետազոտության առավելությունն այն է, որ խաղը մշակված է  այնպես, որ մասնակիցներին մարզի ընտրանքային վերաբերվել արտաքին խթաններին ու անտեսել շեղող տարրերը,- մեկնաբանում է հետազոտող Ահարոն Սեյցը,- Իդեալական տարբերակն այն է, երբ դեղամիջոցը ժամանակավոր միջոցառում է ծառայում ՝ թերապիայի հետ միասին ու օգնում երեխաներին հաղթահարել իրենց բարդությունները, իսկ հետո թերապիան կփոխարինի դեղամիջոցները։ Հույս կա, որ նման խաղը կարող է փոխարինել դեղամիջոցները, բայց ավելի իրատեսական հեռանկարն այն է, որ այն լրացուցիչ գործիք կծառայի , որը կարող են օգտագործել նման երեխաների բժիշկներն ու ծնողները»։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է