Փոքր չափաքանակով դոկսիցիկլին հակաբիոտիկը կարող է օգնել Պարկինսոնի հիվանդության բուժմանը: Scientific Reports գիտական ամսագրում հրապարակված հետազոտության համաձայն՝ այս դեղը փոքրացնում է ալֆա սինուկլեինի տոքսիկայնությունը. ալֆա սինուկլեինը սպիտակուց է, որը կենտրոնական նյարդային համակարգի բջիջներում անոմալ կուտակումներ է ձեւավորում եւ վնասում այս բջիջները:
Պարկինսոնի հիվանդության ախտանիշների պատճառը նեյրոնների ոչնչացումն է, որոնք դոֆամին են արտադրում: Ներկայումս չկա անպիսի դեղ, որն այս պրոցեսը կկանգնեցնի: Սակայն University of São Paulo's Ribeirão Preto-ի բրազիլացի գիտնականները մկների վրա ցույց են տվել, որ դոկսիցիկլինը կարող է նեյրոպաշտպանական էֆեկտ ունենալ: Մասնագետները ներարկել են դոֆամինային նեյրոնները ոչնչացնող տոքսին: Այս ընթացքում մկներին հակաբիոտիկ են տվել: Արդյունքում՝ 40 առանձնյակից միայն երկուսի մոտ են Պարկինսոնի հիվանդության ախտանիշներ հայտնվել:
Հակաբիոտիկի բացակայությամբ ալֆա սինուկլեինը կուտակվում է եւ ամիլոիդային վահանակների ձեւավորման պրոցես առաջացնում: Հակաբիոտիկ ընդունելու դեպքում այլ նստվածքներ են ձեւավորվել, որոնք նեյրոնների բջջաթաղանթն ամենեւին չեն վնասել: Հակաբիոտիկն ընդհանուր առմամբ թույլ է տվել ալֆա սինուկլեինի կուտակումը ավելի քան 80 տոկոսով կրճատել, իսկ բջիջների կենսունակությունն աճել է ավելի քան 80 տոկոսով: Ըստ երեւույթին, հակաբիոտիկը գործում է՝ վերացնելով բոբոքումը եւ փոխելով կարեւոր գեների էքսպրեսիան, որոնք մասնակցում են Պարկինսոնի հիվանդության առաջացմանը:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր