• Latest news

Շրջակա միջավայրի աղտոտումը կարող է քաղցկեղի պատճառ դառնալ

8 մայիսի, 2017  20:39

Շրջակա միջավայրի աղտոտումը, մասնավորապես՝ օդի, ջրի, հողի, նպաստում է քաղցկեղով հիվանդացության աճին, Cancer ամսագում հայտնել է Ամերիկյան օնկոլոգիական միությունը:

ԱՄՆ-ում Իլինոյսի նահանգի համալսարանի մասնագետների կատարած փորձով պարզվել է, որ այն շրջաններում, որտեղ առավել ծանր էկոլոգիական վիճակ է ստեղծված, քաղցկեղով հիվանդանալու դեպքերն ավելի մեծ թիվ են կազմում, քան այն շրջաններում, որտեղ աղտոտվածության մակարդակը կայուն ցածր է:

Ավելի բարձր ցուցանիշներ են գրանցվել քաղցկեղի բոլոր տեսակների դեպքում, բայց հատկապես՝ կրծքագեղձի եւ շագանակագեղձի քաղցկեղի դեպքերում: Մասնագետների խումբը պարզել է, որ ԱՄՆ-ի վեց նահանգներում քաղցկեղով հիվանդացության միջին ցուցանիշը կազմել է 100 հազար մարդու հաշվարկով 451 դեպք: Մեծ թվով էկոլոգիական խնդիրներ ունեցող շրջաններում միջին ցուցանիշը կազմել է 490 դեպք:

Մասնագետների եզրակացությամբ՝ աղտոտման աննշան հետեւանքները մի շարք շրջաններում ուժգին ազդեցություն են ունենում հիվանդությունների քանակի վրա: «Մեր հետազոտությունն առաջինն է, որը դիտարկում է քաղցկեղային հիվանդությունների վրա շրջակա միջավայրի կումուլյատիվ ազդեցությունը: Այս աշխատանքը օգնում է այն գաղափարին աջակցելուն, որ բոլոր ազդեցությունները, որոնց ենթարկվում ենք, ներգործում են մեր առողջության վրա»,- ասել է Ջոնս Ջագայը:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է