• Latest news

Դեռահաս տարիքում աղի չափից ավելի օգտագործումը կարող է սրտի կաթված առաջացնել

8 մայիսի, 2017  19:27

Դեռահաս տարիքում մեծ քանակով աղի օգտագործումը հետագայում կարող է ծանր սիրտ-անոթային հիվանդություններ առաջացնել: Սան Ֆրանցիսկոյում կայացած Պեդիատորների ժողովում այս մասին հայտնել է ԱՄՆ Օհայոյի նահանգի Ցինցինատիի մանկական հիվանդանոցի տնօրեն Էլեյն Մ. Ուրբինան:

Նրա խոսքով՝ դեռահաս տարիքում աղի լիուլի քանակով օգտագործումը բերում է նրան, որ արյունատար անոթները ավելի կոշտ են դառնում: Իսկ զարկերակների կարծրացումն, իր հերթին, վտանգավոր է սիրտ-անոթային տարբեր հիվանդությունների առաջացման համար:

Սրտի եւ գլխուղեղի կաթվածներին հակվածությունը ավելի մեծ չափով դրսեւորվել է բազուկի թույլ զարկերակ ունեցող մարդկանց շրջանում: Դրա հետ մեկտեղ նրանց մոտ շատ բարձր է եղել երակազարկի ալիքների արագությունը: Սա Էլեյն Ուրբինային հանգեցրել է այն մտքին, որ նատրիումի չափազանց մեծ քանակը կարող է հետագայում օրգանիզմի վրա ազդել:

Այս հետազոտությունների արդյունքը փորձն էր, որին մասնակցել է ավելի քան 700 մարդ: Հետազոտողները համեմատել են իրենց սնունդում մասնակիցների օգտագործած աղի ազդեցությունը բազուկի զարկերակի առաձգականության վրա: Փորձից հետո գիտնականները եզրակացել են, որ շատ աղի կերակուրը մարդկանց առողջության համար կործանարար է:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել