• Latest news

Պարզվում է՝ երեխայի համար շունը սթրեսի դեմ պայքարելու լավագույն միջոցն է

11 մայիսի, 2017  22:19

Շները, ինչպես ոչ մեկը, ընդունակ են երեխաներին աջակցել սթրեսային իրավիճակներում: Որոշ դեպքերում երեխաներն ավելի հանգիստ են, վստահ եւ սթրեսն ավելի լավ են հաղթահարում, եթե նրանց կողքին է սիրելի ձեռնասունը: Եվ այս ունակությունն ազդում է ապագայում սթրեսի նկատմամբ նրանց վերաբերմունքի վրա:

Այսպիսի եզրակացության են հանգել Ֆլորիդայի համալսարանի գիտնականները: Նրանք փորձ են կատարել շուն պահող 100 ընտանիքների 7-ից մինչեւ 12 տարեկան երեխաների մասնակցությամբ: Գիտաշխատողներից մեկի՝ Դարլին Քերթեսի պարզաբանմամբ այն, թե երեխաներն ինչպես են սովորում սթրեսը հաղթահարել, էապես ազդում է ապագայում սթրեսի նրանց ընկալունակության վրա:

Փորձի ընթացքում երեխաներին առաջարկել են մի քանի խնդիրներ լուծել՝ կապված հանդիսատեսի առջեւ ելույթ ունենալու եւ մտքում հաշվելու հետ: Հայտնի է, որ նման խնդիրները սթրեսի զգացում են առաջացնում եւ մեծացնում են սթրեսի հորմոն կորտիզոլի մակարդակը:

Պատահական սկզբունքով երեխաներին 3 խմբի են բաժանել. առաջին խմբի երեխաները սթրեսն ինքնուրույն են հաղթահարել, երկրորդ խմբի երեխաներին աջակցել է ծնողներից մեկը, իսկ երրորդ խմբի երեխաներին՝ կողքին գտնվող իրենց շունը: Պարզվել է, որ սթրեսի դեմ ամենալավ դեղը հենց շան ներկայությունն էր:

Իրենք երեխաները հայտնել են, որ իրենց համար ավելի հեշտ էր, երբ խնդիրը լուծելու պահին կողքին է եղել շունը, նույնիսկ ավելի հեշտ, քան եթե աջակցել է մայրիկը կամ հայրիկը: Թքի նմուշի անալիզի արդյունքների համաձայն՝ կորտիզոլի մակարդակն այնքան շատ է նվազել, որքան ավելի սերտ են փոխգործակցել երեխան եւ շունը: Եթե ձեռնասունը շուրջն է վազել եւ երեխային չի մոտեցել, նա ավելի մեծ սթրես է ապրել, քան եթե շունը նստել է կողքին, եւ հնարավոր է եղել նրան շոյել կամ ցանկացած պահին գրկել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել