• Latest news

«Ավրորա» միցանակի հավակնորդը դասախոսությամբ հանդես կգա ապագա հայ բժիշկների համար

13 մայիսի, 2017  10:41

«Ավրորա» մրցանակի հավակնորդ բժիշկ Թոմ Քաթինան մայիսի 22-ին, ժամը 10:00-ին Մխիթար Հերացու անվան Երեւանի պետական բժշկական համալսարանում հանդիպելու է ապագա բժիշկների հետ:

Թոմ Քաթինան «Ավրորա» մրցանակի չորս հավակնորդներից մեկն է։ Թոմից բացի, Սուդանի Նուբա լեռների «Գթության Մայր» հիվանդանոցում ուրիշ բժիշկ չկա։ Ամերիկացի մասնագետը Հարավային Սուդանի հետ սահմանամերձ այս գոտում մշտական ներկայություն ունեցող միակ բժիշկն է, ուստի եւ անձամբ է պատասխանատու տարածաշրջանի 750,000 բնակչի բուժսպասարկման համար։

Չնայած Սուդանի կառավարության կողմից տարածքի բազմակի ռմբակոծումներին, դոկտոր Քաթինան մարդկանց օրուգիշեր հասանելի լինելու համար մշտապես ապրել է հիվանդանոցի տարածքում։

Նրա անձնվեր գործունեությունը լուսաբանվել է բազմաթիվ լրատվամիջոցների եւ մարդասիրական օգնություն տրամադրող կազմակերպությունների կողմից: TIME պարբերականը 2015թ. նրան ճանչել է ամենաազդեցիկ անհատներից մեկը։

Դասախոսությանը նախապես գրանցվել եւ մանրամասներին ծանոթանալ կարող եք հետեւյալ հղումով՝ tcatena.eventbrite.com.

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել