• Latest news

Գիտնականները պարզել են անորեքսիայի պատճառը

12 մայիսի, 2017  23:48

Անորեքսիայի առաջացումը պայմանավորված է գենետիկ գործոններով: Մի շարք հետազոտություններից հետո նման եզրակացության է հանգել Շվեդիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի եւ ԱՄՆ-ի գիտնականների խումբը: Հետազոտությունը հրապարակվել է American Journal of Psychiatry-ում:

«Մենք նյարդային անորեքսիայի համար 12-րդ քրոմոսոմի վրա գենոմային մեկ զգալի լոկուս ենք առանձնացրել, այն հատվածում, որը կապված է 1-ին տիպի դիաբետի եւ աուտոիմունային խանգարումների հետ»,- ասել է հետազոտության համահեղինակ, Կարոլինի ինստիտուտի (Շվեդիա) գիտնական Սինտիա Բուլին:

Գիտնականի խոսքով՝ պարզվել է, որ սնունդի ընդունման խանգարումը «գենետիկորեն կապված է նեյրոտիզմի եւ շիզոֆրենիայի հետ, ինչը հաստատում է, որ անորեքսիան հոգեբանական հիվանդություն է»: Հեղինակներին նաեւ հաջողվել է հայտնաբերել խանգարման գենետիկ ուժեղ համահարաբերակցություններ զանազան մետաբոլիկ առանձնահատկությունների հետ, մասնավորապես՝ մարմնի զանգվածի ինդեքսի եւ ինսուլինի ու գլյուկոզայի կարգավորման:

Հեղինակները նշել են հետազոտության մեջ օգտագործված մեծ ընտրության մասին. մասնագետները վերլուծել են նյարդային անորեքսիայով 3495 հիվանդների եւ 10,982 առողջ մարդկանց տվյալները, հեղինակների հետ համագործակցել են ավելի քան 220 գիտնականներ եւ բժիշկներ:

Մասնագետները նախատեսում են հետազոտությունը շարունակել ավելի մեծ ընտրությամբ: Գիտնականները նշել են, որ նյարդայի անորեքսիայի՝ որպես հիվանդության նկատմամբ մոտեցումը, որը միաժամանակ կապված է հոգեբանական եւ մետաբոլիկ խանգարումների հետ, թույլ կտա դրա դեմ առավել արդյունավետորեն պայքարել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել