• Latest news

Հայաստանում անհրաժեշտ է բուժաշխատողների համար հոգեբանական աջակցության ծառայություն ստեղծել. մասնագետ

12 մայիսի, 2017  20:18

Հայաստանում անհրաժեշտ է բժիշկների եւ բուժքույրերի համար հոգեբանական աջակցության ծառայություն ստեղծել, հատկապես նրանց համար, որոնք վերակենդանացման բաժանմունքներում եւ շտապ օգնության ծառայությունում են աշխատում: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի տեսակետ հայտնեց հոգեբան Լիլիթ Բաղդասարյանը:

Մասնագետի խոսքով՝ բժիշկները եւ բուժքույրերը իրենց աշխատանքի առանձնահատկության հետեւանքով հաճախ են սթրեսների բախվում, չէ՞ որ նրանք գործ ունեն մարդու առողջության եւ կյանքի հետ՝ նրանց յուրաքանչյուր քայլը, յուրաքանչյուր որոշումը  կարող է վճռորոշ լինել: Մշտական լարվածության եւ պատասխանատվության զգացման հետեւանքով բուժաշխատողները օրվա ընթացքում սաստիկ հոգնում են եւ բախվում մեծաթիվ սթրեսների: Եթե մասնագետը չկարողանա այս սթրեսներն արդյունավետորեն հաղթահարել, նա հեշտությամբ կարող է կորցնել պրոֆեսիոնալ «կազմվածքը»:

Սա հատկապես բուժքույրերին է վերաբերում, որոնք լինելով բժիշկների եւ հիվանդների միջեւ յուրահատուկ կապող օղակը, շատ ժամանակ են անցկացնում հիվանդների հետ եւ նրանց շատ ուշադրություն ու ուժեր հատկացնում: Մշտական սթրեսը եւ հիվանդների խնդիրները սրտին մոտ ընդունելու սովորությունը կարող է բերել որպես պրոֆեսիոնալ մինչեւ վերջ այրվելուն: Հոգեբանը նշեց, որ, իհարկե, պրակտիկան ցույց է տալիս, որ աշխատանքը շատ սիրող եւ իրենց լիովին դրան նվիրաբերած մարդիկ սովորաբար ուշ եւ ավելի հազվադեպ են բախվում պրոֆեսիոնալ այրման հետ, քան նրանք, որոնք շատ սթերսներ են ապրում, բայց իրենց աշխատանքը չեն սիրում:

Հոգեբանը նշեց, որ վերջին տարիներին հոգեբանական ծառայությունը մտել է Հայաստանի բուժհաստատություններ, սակայն առայժմ այն գործում է առանձին բժշկական կենտրոններում՝ ոչ ամեն տեղ: Ավելին՝ դա հաճախ հոգեբանական աջակցություն չէ որպես այդպիսին, այլ բուժաշխատողների համար հատուկ դասընթացներ: Իհարկե, այս դասընթացները եւս մեծ նշանակություն ունեն, քանի որ դրանք, հոգեբանի խոսքով, բուժաշխատողներին ավելի շատ գիտելիքներ են տալիս, թե ինչպես հաղթահարեն աշխատանքի հետ կապված սթրեսները եւ դժվարությունները: Սակայն հատուկ ծառայությունը կկարողանար բուժաշխատողներին ավելի լուրջ աջակցություն ցույց տալ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է