• Latest news

Կարելի՞ է կանխատեսել, թե առաջիկա ծննդաբերությունը որքանով ցավոտ կլինի

13 մայիսի, 2017  23:47

Ինչպե՞ս կարելի է հասկանալ, թե ծննդաբերությունը որքան ցավոտ կլինի: Այս հարցը մտահոգում է աշխարհի, փաստորեն, բոլոր կանանց: Ավստրիացի բժիշկ Դաշա Ֆիլդերը պնդում է, որ ծննդաբերության ժամանակ ցավերը համահարաբերակցվում են «կրիտիկական օրերի» ցավային զգացողությունների հետ:

«Դաշտանի ժամանակ ցավի մակարդակով կարելի է կանխատեսել, թե որքանով ցավոտ կլինի ծննդաբերությունը», - ասել է Ֆիլդերը:

Գրեթե բոլոր կանայք կյանքում գոնե մեկ անգամ դաշտանի ժամանակ ցավեր ունենում են: Այդուհանդերձ, այս ցավի մակարդակը կարող է տարբեր լինել. ոմանց համար դա անհարմարավետություն է, որին հեշտ է դիմանալ, բայց ոմանց մոտ էլ շատ ուժեղ ցավեր են լինում, որոնց հետեւանքով կանայք «այս օրերին» չեն կարողանում աշխատել եւ նույնիսկ քայլել:

Մասնագետի խոսքով՝ ծննդաբերությունը սկսվելիս կանայք գրեթե նույնպիսի ցավ են զգում, ինչպես դաշտանի ժամանակ: Բանն այն է, որ երեխայի լույս աշխարհ գալու համար արգանդի վզիկը պետք է 10 սմ բացվածք ունենա: Ծննդաբերության վաղ փուլերում, երբ բացվածքը կազմում է մինչեւ 5 սմ, զգացողությունները շատ նման են դաշտանի ցավերին, որի դեպքում արգանդի վզիկը կրկին բացվում է, սակայն ընդամենը 1 սմ-ով: Ավելին՝ ե՛ւ ծննդաբերության, ե՛ւ դաշտանի ժամանակ արգանդի մկանները կրճատվում են, ինչը կանանցից շատերի համար դարձյալ միանգամայն ցավոտ է:

Բժշկի խոսքով՝ որոշ կանայք վզիկի մինչեւ 4-5 սմ բացվելուց առաջ ընդհանրապես չեն կռահում, որ իրենց մոտ ծննդաբերությունը սկսվել է, քանի որ մինչ այդ ընդամենը թեթեւակի անհարմարավետություն են զգում՝ միանգամայն նման դաշտանի ժամանակ զգացածին: Երբ արգանդի վզիկը 7 սմ եւ ավելի է բացվում, ցավային զգացողությունները սաստկանում են եւ նմանվում շատ ցավոտ դաշտանին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել