• Latest news

Եմենի մայրաքաղաքում արտակարգ իրավիճակ է հայտարարվել խոլերայի պատճառով

15 մայիսի, 2017  12:24

Եմենի մայրաքաղաք Սանայում, որը գտնվում է ապստամբ հուսիթների վերահսկողության ներքո, խոլերայի բռնկման պատճառով արտակարգ իրավիճակ է հայտարարվել:

Եմենի Առողջապահության նախարարությունը կոչ է արել միջազգային հումանիտար կազմակերպություններին երկրին օգնել խոլերայի համաճարակի դեմ պայքարելու գործում: Եմենի առողջապահության համակարգը, որը սաստիկ տուժել է ռազմական գործողությունների հետեւանքով, անկարող է համաճարակը հաղթահարել, հավելել են նախարարությունից:

Կարմիր խաչի տեղեկություններով՝ մայիսի 14-ի դրությամբ խոլերայի հետեւանքով մահացողների թիվը կազմել է 115 մարդ: Ենթադրաբար վարակվածների թիվը կազմում է 2,7 հազարից մինչեւ 8,5 հազար մարդ:

ԱՀԿ-ը զգուշացնում է, որ վարավածների թիվը կարող է 75 հազար մարդուց անցնել:

Եմենում շարունակվում է ապստամբ հուսիթների եւ կառավարական բանակի միջեւ պատերազմը:

2014 թվականին սկսված հակամարտության ընթացքում երկրում դադարել են գործել առողջապահական հաստատությունների գրեթե կեսը: Մոտ 7,6 մլն մարդ շրջաններում է բնակվում, որտեղ խմելու մաքուր ջրի հասանելիություն չկա:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել