• Latest news

Ուղեղի քաղցկեղի բուժման համար հերպեսի վիրուսը հաջողությամբ անցել է անվտանգության ստուգումը

15 մայիսի, 2017  23:40

Ամերիկացի կենսաբանները հաջողությամբ ավարտել են ուղեղի ուռուցքի ոչնչացման համար հերպեսի վիրուսի գործածման կլինիկական փորձարկումները՝ փորձերը ապացուցել են, որ նման թերապիան անվտանգ է մարդու համար, ասվում է հոդվածում, որը հրապարակվել է Clinical Cancer Research ամսագրում։

«HSV1716 վիրուսը, ոը մենք փորձարկել ենք, իր կառուցվածքով շատ նման է T-Vec-ին՝ մաշկի քաղցկեղի բուժման համար արդեն հաստատված վիրուսային դեղամիջոցին։ Օնկոլիտիկ վիրուսներն ունեն մեծ թերապեւտիկ ներուժ ու միաժամանակ առաջացնում են նվազագույն թունավոր էֆեկտներ, քանի որ միայն ուռուցքի բջիջների վրա են գրոհում»,- հայտնել է Թիմոթի Քրայթը Օհայոյի համալսարանից։

Քաղցկեղի դեմ պայքարելու ամենահեռանկարային մեթոդաբանություններից մեկն այսօրվա դրությամբ գենոմոդիֆիկացված վիրուսներն են, որոնք ունակ են ներթափանցել քաղցկեղային բջիջներ ու թուլացնել դրանց, գրավելով իմունային համակարգի ուշադրությունը, կամ էլ նույնիսկ ստիպել դրանց ինքնաոչնչանալ։ Այդ վիրուսները ունեն մի շարք հազվագյուտ առավելություններ՝ դրանք կարելի է ներարկել այն ուռուցքների մեջ, որոնք վիրահատման ենթակա չեն ու դրանք չեն վնասի առողջ բջիջներին, քանի որ ունակ չեն տրոհվել դրանց մեջ։

Քրեյփի խոսքով, T-Vec-ի ստեղծումը ու դրա առաջին փորձարկոմները ցույց են տվել, որ որոշ դեպքերում այդ վիրուսները կարող են թաքնվել առողջ նեյրոնների ներսում ու առաջացնել հոգնածություն, բորբոքում ու այլ բացասական էֆեկտներ ։ Այդ ամենը կասկածի տակ է դրել վիրուսաթերապիայի կիրառման հնարավորությունը՝ ամենաանհասանելի ուռուցքների՝ գլիոմաների ու ուռուցքի այլ չարորակ գոյացությունների բուժման համար։

Այդ խնդրի լուծման համար գիտնականները AmGen (T-Vec մշակող) կորպորացիայի հետ համատեղ ստեղծել են հերպեսի վիրուսի նոր տեսակ, որի ԴՆԹ-ից հեռացվել են ոչ միայն այն գեները, որոնք պատասխանատու են առողջ բջիջներում բազմացման համար ու իմունային համակարգի համար վիրուսի «անտեսանելիությունը»՝ այլեւ այն մասերը, որոնք կապակցված են նեյրոնների ներսում վիրուսի գոյատեւման հետ։

HSV1716 անվանումը ստացած վիրուսը Քրեյփի թիմը փորձարկել է ինը կամավորների՝ 8-30 տարեկան երեք երեխաների ու վեց երիտասարդների վրա, որոնք տառապում են ուղեղի, ոսկրային հյուսվածքի, մկանների ու երիկամների վերջին փուլերի քաղցկեղից։

Փորձը ցույց է տվել, որ վիրուսը հաջողությամբ ներթափանցել է քաղցկեղային բջիջներ տասը դեպքերից վեցում ու չի առաջացրել քրոնիկ ինֆեկցիաներ ու այլ բացասական հետեւանքներ, որոնք կապակցված են ուռուցքի սահմաններից դուրս դրա բազմացման հետ։

Գիտնականները նշում են, որ դեպքերից ոչ մեկում ուռուցքի աճ չի գրանցվել, իսկ մեկ հիվանդի մոտ հայտնաբերվել է քաղցկեղային բջիջների զանգվածային ոչնչացում, ինչը կենսաբանները լավ նշան են համարել կլինիկական պայմաններում HSV1716 – ի փորձարկումները շարունակելու համար։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել