• Latest news

Նախարար. Փաստ չէ, որ նույնիսկ 3 բրիգադը կկարողանային փրկել Մեղրիից 41-ամյա հիվանդին

16 մայիսի, 2017  15:49

Որոշ հիվանդություններ հնարավոր է բուժել միայն այն դեպքում, եթե ախտորոշվել են ամենավաղ փուլում: Այսպիսի հիվանդությունների թվին է պատկանում նաեւ աորտայի անեւրիզմը, որը, նախնական տեղեկություններով, եղել է 41-ամյա Սուրեն Սարգսյանի մահվան պատճառը: Եթե անեւրիզմը պայթում է, փաստ չէ, որ վիրահատությանը լիովին պատրաստ նույնիսկ 3 բրիգադը կկարողանան հիվանդին փրկել: Մայիսի 16-ին՝ լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը:

Նրա խոսքով՝ ժամանակին կատարված ախտորոշումը համանման հիվանդություններ ունեցող հիվանդների միակ փրկությունն է:

«Մենք հենց այս ուղղությամբ ենք աշխատում՝ մենք ցանկանում ենք, որ առաջնային օղակի յուրաքանչյուր բժիշկ կարողանա լուրջ խնդիրներն ախտորոշել եւ հիվանդներին ուղարկել ճիշտ նեղ մասնագետների մոտ»,- ասաց նախարարը:

Հիշեցնենք, որ Սուրեն Սարգսյանը վախճանվել է ապրիլի 30-ին՝ Մեղրիի բժշկական կենտրոնում, որտեղ դիմել էր մահվանից 2 օր առաջ՝ թիկունքում ցավերի բողոքով: Նախապես նրա մոտ ախտորոշել է ողնաշարի ճողվածք, հետո նա բողոքել է ստամոքսի ցավերից: Նրա մոտ սրտի կամ ենթաստամոքսային գեղձի խնդիրներ կասկածելով՝ բժիշկները էլեկտրասրտագիր են կատարել, որի արդյունքներն ինտերնետով սրտաբանին են ուղարկել, որն ասել է, որ հիվանդի մոտ սրտի հետ կապված խնդիրներ չի տեսնում: Հիվանդին հոսպիտալացրել են՝ հասկանալու համար հիվանդության պատճառը, եւ շուտով նա հանկարծակի մահացել է:

Դրանից կարճ ժամանակ անց Մեղրիի 300 բնակիչներ բաց նամակով դիմել են վարչապետ Կարեն Կարապետյանին, որում նշված էր, որ քաղաքի բժշկական կենտրոնը սարքավորումներով լավ զինված է, սակայն այնտեղ մասնագետների պակաս կա, եւ քաղաքի բնակիչները ցանկացած լուրջ խնդրի դեպքում ստիպված են դիմել մյուս քաղաքների հիվանդանոցներին:

Առողջապահության պետական տեսչության պետ Ծաղիկ Վարդանյանը նշեց, որ շրջանային բժշկական կենտրոններում իսկապես առկա է մասնագետների պակասի խնդիրը: Ծաղիկ Վարդանյանի խոսքով՝ ինքը վերջերս անձամբ Երեւանից 5 մասնագետի է ուղարկել Մեղրիի ԲԿ: Ավելին՝ ամեն տարի Մեղրիից 2 բժիշկ պետական բյուջեի միջոցներով Երեւանում վերապատրաստում են անցնում:

41-ամյա հիվանդի մահվան դեպքը մեկնաբանելիս Ծաղիկ Վարդանյանը նշեց, որ նրա մահվան հանգամանքները հիմա քննվում են, եւ եթե պարզվի, որ հիվանդի մահվան համար բժիշկն է մեղավոր, նա օրենքին համարժեք կպատժվի, եւ կարեւոր չէ՝ նա Մեղրիից է կամ այլ քաղաքից: Ամեն դեպքում, բժշկի մեղքը պետք է որոշեն փորձաքննությունը եւ դատարանը:

Ծաղիկ Վարդանյանը նաեւ նշեց, որ վիճակագրության համաձայն՝ ամբողջ աշխարհում եւ Հայաստանում սիրտ-անոթային հիվանդությունների հետեւանքով մահացությունը շարունակում է բավականին բարձր մնալ, իսկ այս հիվանդությունների ախտորոշումն ու բուժումը բավականին դժվար է, հատկապես այնպիսի բժշկական կենտրոններում, ինչպիսին Մեղրին է, որտեղ սրտաբանական ծառայություն չկա:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել