• Latest news

ՀՀ ԱՆ կազմակերպել է դասընթաց` հեպատիտ C-ով հիվանդների բուժումը սկսելուց առաջ

17 մայիսի, 2017  19:36

ՀՀ առողջապահության նախարարության Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի ջանքերով Ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտում կազմակերպվել է դասընթաց «Վիրուսային հեպատիտ C-ով  պացիենտների հակավիրուսային բուժման ժամանակակից սխեմաները» եւ  «Վիրուսային հեպատիտ C-ի բուժման նոր դեղերի անվտանգության դիտարկումը» թեմաներով:  

Դասընթացին մասնակցել է հանրապետության տարբեր բուժհաստատությունների 29 բժիշկ, ովքեր պետք է իրականացնեն հեպատիտ C վիրուսով հիվանդների բուժումը` հակավիրուսային «Սովալդի» դեղով:

Առողջապահական ոլորտի մասնագետների այս ուսուցումը նրատակ ունի նոր դեղով բուժումը սկսելուց առաջ մասնագետներին ծանոթացնել հեպատիտ C-ի բուժման միջազգային ժամանակակից  սխեմաներին, ինչպես նաեւ կիրառվող դեղի արդյունավետությանն ու անվտանգությանը։

Կարեւորելով ծրագրի շրջանակում հեպատիտ C-ով հիվանդների բուժման արդյունավետությունը` ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանն այցերել է Ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ, հետեւել ուսուցման ընթացքին։

Դասընթացի ավարտին մասնակիցներին տրվել են հավաստագրեր:

Հիշեցնենք, որ Վրաստանի առողջապահության, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը հեպատիտ C վիրուսով հիվանդների բուժման համար նախատեսված հակավիրուսային «Սովալդի» դեղի 3000 միավոր որպես նվիրատվություն  տրամադրել է ՀՀ առողջապահության նախարարությանը։

Միաժամանակ, Լեւոն Ալթունյանն այցերել է նաեւ ՀՀ առողջապահության նախարարության Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն, ծանոթացել կենտրոնի աշխատանքների ընթացքին:

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է