Հավանեք մեր էջը ֆեյսբուքում

 

Ճիշտ սնունդը կարող է կանխել տարիքային մակուլոդիստրոֆիայի զարգացումը. գիտնականներ

18 մայիսի, 2017  15:26

Մակուլայի՝ ցանցաթաղանթի կենտրոնական մասի տարիքային դեգեներացիան կարելի է կանգնեցնել, եթե հիվանդը բարձր գլիկեմիկ սննդակարգից անցնի ցածր գլիկեմիկի։ Նման եզրակացության են հանգել Tufts University-ի հետազոտողները մկների վրա գիտափորձերի արդյունքում:

Ածխածինների նույնատեսակ քանակի դեպքում առաջին դեպքում շաքարն ավելի արագ է հայտնվում արյան մեջ, ու դա ազդում է նաեւ աչքերի առողջության վրա։ Բացի դրանից հետազոտողները հայտնել են, որ իրենց հաջողվել է գտնել տարիքային մակուլոդիստրոֆիայի՝ 50-ն անց մարդկանց կուրացման հիմնական պատճառի պոտենցիալ բիոցուցիչները։

Փորձին մասնակցել է ընդամենը 59 կենդանի։ Դրանցից 19-ը փորձի հենց սկզբից սնվել են ցածր գլիկեմիկ գործակից ունեցող մթերքներով, իսկ 40-ը՝ բարձր գործակցով մթերքներով։ Մկների սնունդը տարբերվում էր միայն ածխածինների աղբյուրով, որոնք կազմում էին սննդակարգի 45 տոկոսը։ Բարձր գլիկեմիկ սնունդը պարունակում էր 100 տոկոս ամիլոպեկտին, իսկ ցածր գլիկեմիկը՝ 70 տոկոս ամիլոզա ու 30 տոկոս ամիլոպեկտին։ Փորձը սկսելուց վեց ամիս անց բարձր գլիկեմիկ խմբի մկների մի մասին անցկացրել են ցածր գլիկեմիկ սննդակարգի։

Գիտնականները պարզել են, որ բարձր գլիկեմիկ սննդակարգի արդյունքում դրսեւորվել են տարիքային մակուլոդիստրոֆիայի բազմաթիվ ախտանիշներ՝ մասնավորապես ֆոտոռեցեպտորների, նաեւ աչքի ետեւի մասի բջիջների ֆունկցիայի կորուստ (ցանցաթաղանթի պիգմենտային էպիթելի ատրոֆիա) ։ Ցածր գլիկեմիկ սննդակարգի դեպքում նման ախտանիշներ չեն դիտարկվել, բացի դրանից այն մկների տեսողությունը, որոնց սննդակարգը հետազոտության ընթացքում փոխվել էր, նույնպես չի տուժել՝ այսինքն սննդակարգի փոփոխությունը դական դեր է կատարել։ Փորձերի ընթացքում հայտնաբերվել են նաեւ մակուլոդիստրոֆիայի պոտենցիալ բիոցուցիչները՝ ուժեղացված գլիկոլիզացման վերջնական մթերքները։ Հիվանդության զարգացման ցածր հավանականությունն էին ցույց տալիս նաեւ C3 կարնիտինի ու սերոտինինի բարձր մակարդակները։

NEWS.am Medicine

loading...
 

  • Այս թեմայով
  • Տեսանյութեր
 
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Հայաստանում բժշկական ապահովագրության ներդրումը կլուծի՞ առողջապահության խնդիրները
Այո
Մասամբ
Ոչ
Չգիտեմ