• Latest news

Հնդիկ ընտանիքի 140 անդամները հրաժարվում են վիրահատել սերտաճած մատները (ֆոտո)

18 մայիսի, 2017  19:08

Հնդիկ Լաքշմիների ընտանիքի բոլոր 140 անդամները տառապում են սինդակտիկիայով՝ բնածին արատ, որին հատուկ է դաստակի կամ ոտնաթաթի մատների ամբողջական կամ մասնակի սերտաճումը: Նրանք իրենց հիվանդությունն Աստծո պատիժ են համարում եւ կտրականապես հրաժարվում են պլաստիկ վիրահատությունից, որպեսզի էլ ավելի մեծ դժբախտության չարժանանան:

Սինդակտիլիայով տառապող մարդկանց մատները լիարժեք չեն բաժանվում ներարգանդային զարգացման շրջանում: Հետաքրքիր է, որ այս ժառանգական հիվանդությունն առաջացել է ընտանիքի բոլոր անդամների մոտ՝ ամենատարեց ներկայացուցչից, ով արդեն 85 տարեկան է, մինչեւ ամենափոքր երեխաները: Լաքշմիների ընտանիքում սինդակտիլիան առաջին անգամ հայտնվել է 90 տարի առաջ, եւ այդ ժամանակից սկսած հիվանդությունը փոխանցվում սերնդեսերունդ:

Ընտանիքի ամենածեր կինը՝ 70-ամյա Սարասու Քանաթուն, հայտարարել է, որ վիրահատությունը որպես տարբերակ նույնիսկ չի դիտարկում: Նրա խոսքով՝ մատների խնդիրը Լաքշմիների ընտանիքի նորմալ առօրյա կյանք վարելուն չի խանգարում:

«Ես կարողանում եմ կերակուր պատրաստել, բանջարեղենը մաքրել, լվանալ հագուստը եւ սպիտակեղենը, ես նույնիսկ իմ մատներով կարել եմ կարողանում, ես ոչ մի խնդիր չունեմ,- ասում է Լաքշմիների ընտանիքի մեկ այլ ներկայացուցիչ: - Բայց քանի որ ես արդեն այսպիսին եմ ծնվել եւ սովորել եմ վերջույթներս ճիշտ օգտագործել, ապա որեւէ բան ուղղելու ոչ մի ցանկություն չունեմ: Միակ բանը, որը պակասում է, մատանի կրելու հնարավորությունն է»:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել