• Latest news

Գիտնականներին հաջողվել է բուժել 1-ին տիպի դիաբետով մկներին

18 մայիսի, 2017  21:28

Տեխասի համալսարանի (Սան Անտոնիո) Առողջապահության գիտական կենտրոնի գիտնականներին հաջողվել է բուժել 1-ին տիպի դիաբետով մկներին: Նրանք հույս ունեն, որ իրենց հայտնաբերած մեթոդը հետագա 3 տարիներին կհետազոտվի նաեւ մարդկանց վրա:

1-ին տիպի շաքարային դիաբետը էնդոկրինային համակարգի աուտոիմունային հիվանդություն է, որը բնութագրվում է քրոնիկական հիպերգլիկեմիայով՝ արյան մեջ շաքարի բարձր պարունակությամբ: Ի տարբերություն 2-րդ տիպի դիաբետի, որը բնութագրվում է ինսուլինի բացարձակ անբավարարությամբ,- հորմոն, որը կարգավորում է արյան մեջ գլյուկոզայի մակարդակը,- 1-ին տիպի դիբետով հիվանդի իմունային համակարգը ոչնչացնում է ենթաստամոքսային գեղձի բետա բջջի արտադրած ինսուլինը:

Դիաբետով հիվանդները պետք է մշտապես վերահսկեն արյան մեջ գլյուկոզայի մակարդակը: Առայժմ հիվանդների համար մատչելի միակ միջոցը գլյուկոչափով շաքարի մակարդակի չափումն է, իսկ ոչ ինվազիվ հուսալի միջոց մարդկությունը դեռեւս չի հայտնագործել: Ներկայումս 1-ին տիպի դիաբետը բուժելու միջոց չկա՝ հիվանդներին բուժում են դիետայով եւ ինսուլինային թերապիայով: Սակայն վերջին տարիներին գիտնականներն ուսումնասիրել են բետա բջիջը փոխարինելու հնարավորությունը:

Դոկտոր Բրունո Դուարոնը եւ նրա գործընկերները կիրառել են գեների փոխադրում այն նպատակով, որ ենթաստամոքսային մյուս բջիջներին ստիպեն ինսուլին արտադրել: Հետազոտողներին այս կերպ հաջողվել է բուժել 1-ին տիպի դիաբետով հիվանդ մկներին:

Գեների փոխադրման տեխնիկան, որը կոչվում է Cellular Networking, Integration and Processing, ենթադրում է ենթաստամոքսային գեղձի մեջ հատուկ գեներ ներդնել  վիրուսի միջոցով՝ որպես վեկտոր (փոխադրող): Այսպիսով գեների ներարկումը ոչ բետա բջիջներին դրդում է ինսուլին արտադրել՝ առանց կողմնակի էֆեկտների:

«Կատարյալ է գործել: Մենք մեկ տարի մկներին բուժել ենք առանց կողմնակի էֆեկտների: Սա անհանական է: Սակայն սա մկների մոդել է, այդ պատճառով անհրաժեշտ է զգուշավոր ուրախանալ: Մենք ցանկանում ենք մեթոդը փորձարկել ավելի խոշոր կենդանիների վրա, որոնք էնդոկրինային համակարգի ֆիզիոլոգիայի իմաստով մարդուն ավելի նման են»,- նշել է դոկտոր Դուարոնը:

Բացառված չէ, որ այս մեթոդը հնարավոր կլինի օգտագործել նաեւ 2-րդ տիպի դիաբետը բուժելու համար: Ավելի խոշոր կենդանիների վրա մեթոդի փորձարկումները կարժենան 5 մլն դոլար: Սակայն գիտնականները հույս ունեն մեթոդը մարդու վրա հետազոտել հաջորդ 3 տարիների ընթացքում:

Հետազոտության մասին հայտնում է Current Pharmaceuticals Biotechnology ամսագիրը:

Նշենք, որ Միջազգային դիբետիկական ֆեդերացիայի (IDF) տվյալներով՝ աշխարհում յուրաքանչյուր 11-րդ մարդը հիվանդ է երկու տիպի շաքարային դիաբետով: 1-ին տիպի դիաբետով հիվանդները մոտ 15-20 անգամ ավելի քիչ են, քան 2-րդ տիպի դիաբետով հիվանդները: ԱՀԿ-ի կանխատեսումներով՝ առաջիկա 20 տարում հիվանդների թիվը 40 տոկոսով կավելանա:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել