• Latest news

Մայիսի 21-ին Երեւանում ՄԻԱՎ-ի վերաբերյալ անվճար հետազոտություն անցնելու հնարավորություն կլինի

18 մայիսի, 2017  16:37

Մայիսի 21-ին՝ ՁԻԱՀ–ից մահացած անձանց հիշատակի օրը, ժամը 15:00-19:00 Հյուսիսային պողոտայում կանցկացվի «Միավորվենք՝ վերջ դնելու ՄԻԱՎ-ի համաճարակին» խորագրով հանրային միջոցառում, որի ընթացքում ան­ցորդներին կընձեռվի ՄԻԱՎ վարակի վերաբերյալ նախա/հետթեստային խորհրդատ­վությամբ ուղեկցվող արագ եւ անվճար թեստավորում անցնելու հնարավորություն:

Միջոցառումը նպատակ ունի հասարա­կութ­յան շրջանում խրախուսել ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն անցնելու ցանկությունը, փոխել հետազոտման հետ կապված կարծրատիպերը, ինչպես նաեւ ամրապնդել այն դիրքորոշումը, որ ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետա­զոտությունը կարեւոր է սեփական առողջությունը պահպանելու եւ վարակի փոխանցումը կանխելու տեսանկյունից:

Ակցիայի կազմակերպիչներն են «Դրական մարդկանց հայկական ցանց» սոց. ՀԿ-ն՝ Երեւանի քաղաքապետարանի եւ ՁԻԱՀ-ի ԿՀԿ-ի աջակցությամբ: Ակցիայի ընթացքում անցորդներին նաեւ կբաժանվեն նպատակային տեղեկատվությամբ բրոշյուրներ եւ լիֆլետներ: Ակցիայի շրջանակներում հանրությունը կիրազեկվի ՀՀ-ում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի առկա իրավիճակի, անվճար բուժման հասանելիության, եւ հասարակությունում շրջանառվող թյուր եւ խտրական հետեւանքների մասին:

Միջոցառմանը կմասնակցեն ՀՀ-ում իրենց դիվանագիտական առաքելությունն իրականացնող անձինք, ՀՀ կառավարության ներկայացուցիչներ, միջազգային և տեղական ՀԿ-ների, թիրախային կառույցների հավատարմատարներ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել