• Latest news

Շատ նստելու սովորույթը հետույքը հարթ եւ կախված է դարձնում

19 մայիսի, 2017  10:47

Շատ նստելու սովորույթը բացասաբար է ազդում հետույքի ձեւի վրա. այն հարթ, կախված ձեւ է ստանում, կորցնում է առաձգականությունն ու տոնուսը: Ohio State Wexner Medical Center-ից ֆիզիոթերապեւտ Քրիս Կոլբան այս երեւույթը «հետույքային ամնեզիա» է կոչում. նստած ժամանակ հետույքը սեղմվում է ամբողջ մարմնի ծանրության տակ, իսկ արյան հոսքի կրճատման հետեւանքով հետույքի մկանները «մոռանում» են, թե ինչպես պետք է «արթնանալ» եւ աշխատել:

Մարդու մարմինը համալիր համակարգ է: Եթե տարրերից մեկը դուրս է գալիս շարքից, սկսում են տուժել մնացյալները նույնպես: Այդ պատճառով «հետույքային ամնեզիան» ոչ միայն էսթետիկ խնդիր է. դրա հետեւանքով կարող են ցավեր առաջանալ գոտկատեղում, կոնք-ազդրային հոդում, ծնկներում, հետույքի մկանների թուլացման հետեւանքով նաեւ վնասվածքներ են հնարավոր:

Մասնագետները բացատրում են, որ հետույքի մկանները պահում են ամբողջ մարմինը: Եթե դրանք սխալ են գործում, ծանրաբեռնվածությունն ընկնում է մարմնի այլ մասի վրա: Հասկանալու համար, արդյո՞ք մկանները ճիշտ են գործում, հարկավոր է ձգել հետույքի մկանները (հերթականությամբ՝ աջ եւ ձախ):

Հիշեցնենք, որ հետույքի ձեւի վրա նստած կենսակերպի բացասական ազդեցության մասին խոսել է նաեւ ֆիթնեսի փորձագետ Դեն Ջորդանոն: Նրա խոսքով՝ 5 տարվա գրասենյակային աշխատանքից հետո հետույքի մկաններն այնպիսի վնասվածքներ են ստանում, որ սկսում են արագորեն քայքայվել: Եթե անգամ համակարգչի մոտ երկար ժամանակ անցկացնող մարդիկ հանգստյան օրերին մարզասրահ են այցելում, դա քիչ բան է փոխում. շաբաթվա ընթացքում 5 օր շարունակ մշտապես նստած աշխատանքից վնասն ավելի զգալի է լինում, քան հանգստյան օրերին մարզումներից օգուտը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել