• Latest news

Մարզումներից հետո նույնիսկ երկշաբաթյա հանգիստն առողջության համար վտանգավոր է. գիտնականներ

19 մայիսի, 2017  13:07

Մարզումներից հետո նույնիսկ երկշաբաթյա հանգիստը առողջության համար կարող է շատ վտանգավոր լինել. մարզումներից ժամանակավորապես հրաժարվել որոշած երիտասարդների մոտ մեծանում է մկանային զանգվածի կրճատման եւ նյութափոխանակության խանգարումների առաջացման վտանգը: Սա կարող է արագացնել քրոնիկական հիվանդությունների զարգացումը, ինչպիսին են 2-րդ տիպի շաքարային դիաբետը եւ սրտի հիվանդությունները: Այս մասին զգուշացնում են Լիվերպուլի համալսարանի գիտնականները:

Նրանց հետազոտությանը մասնակցել է 28 առողջ կամավոր: Մասնակիցների միջին տարիքը 25 էր, իսկ մարմնի զանգվածի միջին ինդեքսը՝ 25: Գիտնականները ցանկանում էին պարզել, թե 14 օրվա ընթացքում ֆիզիկական ակտիվության բացակայությունն ինչպես է ազդում մասնակիցների առողջության վրա:

Նրանք հայտնաբերել են, որ մարզումների երկշաբաթյա ընդհատումից հետո մասնակիցների մարմնակազմը փոխվել է: Մասնավորապես՝ մկանային զանգվածը կրճատվել է, իսկ օրգանիզմում ճարպի քանակն ավելացել: Ճարպաշերտերը, որպես կանոն, փորի շրջանում են կուտակվել: Նման ճարպաշերտերն էապես մեծացնում են քրոնիկական հիվանդությունների վտանգը: Դրանից զատ, կամավորների մոտ նվազել է սրտաշնչառական (կարդիոռեսպիրատոր) դիմացկունությունը:

Այսպիսով, գիտնականները խորհուրդ չեն տալիս մարզումներից նույնիսկ կարճ ժամանակով հրաժարվել. ֆիզիկական ակտիվությունը պետք է լինի կյանքի անբաժանելի մասը: Անգամ եթե չի հաջողվում մարզվել, ցանկալի է քիչ նստել եւ ավելի հաճախ շարժվել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել