• Latest news

Էլեկտրոնային սիգարետները կարող են միզապարկի քաղցկեղի առաջացման պատճառ լինել. հետազոտություն

20 մայիսի, 2017  12:19

Էլեկտրոնային սիգարետները, որոնք այսօր ավելի տարածված այլընտրանք են դառնում սովորական ծխախոտին, այնքան էլ անմեղ չեն, որքան կարող է թվալ: Էլեկտրոնային սիգարետների գոլորշիները մեծացնում են միզապարկի քաղցկեղի առաջացման հավանականությունը, նախազգուշացնում են Vanderbilt-Ingram Cancer Center-ի գիտնականները:

Նրանք պարզել են, որ էլեկտրոնային սիգարետ օգտագործողների 92 տոկոսի մեզում 2-ից մինչեւ 5 միացություններ են հայտնաբերվել, որոնք ուղղակիորեն կապված են միզապարկի քաղցկեղի առաջացման հետ:

Գիտնականները նաեւ ստուգել են, թե նիկոտինը եւ նրա քիմիական միացությունները, այդ թվում՝ նիտրոզամինները եւ ֆորմալդեհիդները, միզապարկի բջիջներում ինչպես են ազդում ԴՆԹ-ի վերականգնման վրա: Պարզվել է, որ նիկոտինը, նիտրոզամինները եւ ֆորմալդեհիդը արգելափակում են ԴՆԹ-ի վերականգնման գործընթացը՝ դրանով մեծացնելով քաղցկեղի առաջացման հավանականությունը:

Գիտնականների խոսքով՝ այսպիսով, վնասակար են ցանկացած տեսակի սիգարետները՝ ոչ միայն նիկոտինային, հետեւաբար մասնագետները խորհուրդ չեն տալիս էլեկտրոնային սիգարետներն օգտագործել որպես սովորական ծխախոտին այլընտրանք. ավելի լավ է պարզապես ծխելուց հրաժարվել:

Նշենք, որ Ռոչեսթերի համալսարանի գիտնականներն, իրենց հերթին, պարզել են, որ էլեկտրոնային սիգարետներ ծխելու սովորությունը կարող է լնդերի բորբոքում եւ բերանի խոռոչի այլ հիվանդություններ առաջացնել: Պարզվել է, որ էլեկտրոնային սիգարետների գոլորշիացման հետեւանքով բերանի խոռոչի բջիջները սկսում են նախաբորբոքային սպիտակուցներ արտադրել, որը վնասվածքներ եւ հիվանդություններ է առաջացնում: Գիտնականների խոսքով՝ մարդը որքան հաճախ է էլեկտրոնային սիգարետ ծխում, այնքան մեծ է ատամների հետ կապված խնդիրների առաջացման հավանականությունը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել