• Latest news

Ամուլ տղամարդիկ ավելի հաճախ են ամորձիների քաղցկեղով հիվանդանում․ հետազոտություն

20 մայիսի, 2017  23:42

Ամուլ տղամարդիկ, որոնց սերմնահեղուկը ցածրորակ է, ավելի հաճախ են բախվում ամորձիների քաղցկեղի։ Սակայն քաղցկեղի այդ տեսակով չհիվանդացողներն էլ ավելի շուտ են մահանում, քան այն տղամարդիկ, ովքեր բեղունության խնդիր չունեն։ Այս մասին հայտնում են Lund University- ի գիտնականները։

Սերմնահեղուկի ցածր որակ նկատվում է տղամարդկանց մոտ 10 տոկոսի մոտ, ու սովորաբար այդ խնդիրն է տղամարդկանց ամլության հիմքում։ Գիտնականների խոսքով, ամլությամբ տառապող տղամարդկանց մոտ բարձր է ամորձիների քաղցկեղի զարգացման հավանականությունը, որը ամենատարածված չարորակ նորագոյացությունն է երիտասարդ տղամարդկանց մոտ։

Անպտղության խնդիրին բախվող զույգերը ,որպես կանոն, դիմում են անպտղության բուժման կլինիկաներ։ Այդ կլինիկաների մասնագետները նման զույգերի համար ընտրում են բեղմնավորման առավել հարմար տարբերակը՝ օրինակ սերմնավորումը կամ ԷԿՕ-ն  (արտամարմնային բեղմնավորում): Դեպքերի մեծ մասում այս մեթոդաբանությունները հաջող են լինում ու զույգերը երեխա են ունենում, դրա համար էլ նրանք իրենց խնդիրները լուծված են համարում։

Սակայն անպտղությունը տղամարդկանց որոշ այլ հիվանդությունների վաղ ախտանիշներից է, որի մասին անպտղության բուժման կլինիկաները նախընտրում են չմտածել։ Ամորձիների քաղցկեղը այդ հիվանդություններից մեկն է։

Քաղցկեղի այդ տեսակը բավականին հեշտ է ախտորոշել։ Բեղունության խնդիրների բուժման համար դիմող տղամարդկանց հասարակ ուլտրաձայնային հետազոտությունը կօգնի ժամանակին ախտորոշել քաղցկեղը։ Եթե ուռուցքը ժամանակին է հայտնաբերվում, ապա դեպքերի 95 տոկոսում այն հաջողությամբ բուժվում է։

Ցավոք, ամորձիների ուլտրաձայնային հետազոտությունը ծայրահեղ հազվադեպ է իրականացվում անպտղության բուժման կլինիկաներում, քանի որ տեղի մասնագետները ավելի շատ կենտրոնացած են սերմնահեղուկի որակի, նաեւ արհեստական բեղմնավորման մեթոդի ընտրության վրա։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել