• Latest news

4 քիչ հայտնի գործոններ, որոնք բարձրացնում են մաշկի քաղցկեղի զարգացման հավանականությունը

20 մայիսի, 2017  18:26

Այն մասին, որ արեւայրուքը՝ թե բնական, թե արհեստական, բարձրացնում է մաշկի քաղցկեղի զարգացման հավանականությունը, հավանաբար բոլորը գիտեն։ Սակայն կան նաեւ ռիսկի այլ՝ նվազ հայտնի գործոններ, որոնց մասին դուք, ամենայն հավանականությամբ, չեք էլ կռահում։

Ոգելից խմիչքի չարաշահում

Ոգելից խմիչքի, մասնավորապես սպիտակ գինու չարաշահումը, որոշ հետազոտողների կարծիքով, կարող է մարդուն ավելի խոցելի դարձնել ուլտրամանուշակագույն ճառագայթման նկատմամբ, ինչը կբարձրացնի մելանոմայի զարգացման հավանականությունը։ Հետազոտողները ենթադրում են, որ սպիտակ գինու յուրացումը կապակցված է մի ֆերմենտի հետ, որը վնասում է ԴՆԹ-ն։

Ցիտրուսային մրգերի հյութը

Ցիտրուսային մրգերի հյութը ռիսկի մեկ այլ անսպասելի գործոն է։ Այդ հյութի մեջ, ըստ գիտնականների, կան նյութեր, որոնք բարձրացնում են արեւի ճառագայթման նկատմամբ զգայունակությունը։ Եթե ամեն օր մոտ երկու բաժակ թուրինջի կամ նարինջի հյութ խմեք, մաշկի քաղցկեղի հավանականությունը 36 տոկոսով կբարձրանա։

Բաց կամ կարմիր գույնի մազեր

Մարդու ֆենոտիպը ռիսկի առանցքային գործոն է։ Սպիտակամաշկ, բաց գույնի աչքերով, բաց կամ կարմիր մազերով ու վարդագույն պեպեններով մարդիկ ավելի հաճախ են բախվում մաշկի քաղցկեղին, քան թուխ մաշկով ու թուխ մազերով մարդիկ։

Տարիքը

Ըստ վիճակագրության, 50 տարեկանից բարձր մարդիկ ավելի հաճախ են բախվում մելանոմային։ Ըստ երեւույթին դա կապակցված է այն բանի հետ, որ իրենց կյանքի ընթացքում նրանք արդեն արեւի տակ բավականաչափ ժամանակ ենք անցկացրել, ինչի հետեւանքով նրանց մաշկի վրա սկսվում են փոփոխություններ, որոնք հանգեցնում են մաշկի քաղցկեղի զարգացմանը։ Մյուս կողմից էլ վերջերս մելանոմա ավելի հաճախ են ախտորոշում երիտասարդների մոտ, որոնք արհեստական արեւայրուքի սիրահար են:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել