• Latest news

ԱՀԿ. Եմենում խոլերայի բռնկումը 242 կյանք է խլել

19 մայիսի, 2017  19:02

Եմենի 18 նահանգներում խոլերայի բռնկման զոհերի թիվը հասել է 242 մարդու: Այս մասին հայտնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ):

Ավելի վաղ ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (UNICEF) առաքելությունը հայտնել էր Եմենում խոլերայի հետեւանքով 209 զոհի մասին՝ նշելով հիվանդության հետ կապված մահվան դեպքերի «տագնապալի աճի» մասին:

«Եմենում խոլերայով վարակվելու դեպքերի աննախադեպ աճ է: Հաղորդվում է վարակման ավելի քան 23,400 հնարավոր դեպքերի մասին, տեղեկություն է ստացվել երկրի 18 նահանգներում 242 զոհերի մասին»,- Twitter-ի միկրոբլոգում նշված է ԱՀԿ-ի հայտարարության մեջ:

«Խոլերայի այս համաճարակի տարածման արագությունն աննախադեպ է»,- իր հերթին նշել է Եմենում ԱՀԿ-ի գրասենյակի ներկայացուցիչ Նեւիո Զագարիան:

Եմենի Առողջապահության նախարարությունն ավելի վաղ կոչ է արել հումանիտար կազմակերպություններին օգնել համաճարակի դեմ պայքարում՝ «աննախադեպ աղետից» խուսափելու համար: Երկրի առողջապահության համակարգը սաստիկ տուժել է Եմենում քանի տարի շարունակվող հակամարտության պատճառով եւ չի կարող խնդիրն ինքնուրույն հաղթահարել:

Եմենի իշխանությունները հիվանդության բռնկման մասին առաջի անգամ հայտնել են 2016-ի հոկտեմբերին: ԱՀԿ-ի տվյալներով՝ այն շրջաններում, որտեղ վարակման վտանգը բարձր է, ապրում է շուրջ 7,6 մլն մարդ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել