• Latest news

Ֆիլիպ Ջենթին Երեւանում իր ախտորոշիչ մեթոդը ցուցադրել է հյուրանոցի հղի աշխատակցուհու օրինակով (ֆոտո)

20 մայիսի, 2017  13:50

Հայ սոնոգրաֆիստների ու ռադիոլոգների համար երկշաբաթյա դասընթացները պրենատալ ախտորոշման ոլորտի աշխարհահռչակ մասնագետ Ֆիլիպ Ջենթին պետք է դասախոսությունից սկսեր։ Սակայն վերջին պահին ծրագրերը փոխվել են, հյուրանոցում նա տեսել է մի հղի աշխատակցուհու ու հարցրել, կկարողանա՞ նա իր դասախոսությանը մասնակցել որպես պացիենտ։

Եվ այսպես հայ մասնագետների համար կրթական դասընթացը սկսվեց ոչ թե դասախոսությունից, այլ գործնական պարապմունքից, որի ընթացքում Ֆիլիպ Ջենթին կոնկրետ պացիենտի օրինակով ցույց տվեց, թե ինչպես է իրականացվում պտղի էխոկարդիոգրաֆիական ախտորոշումը, ինչ կարելի է տեսնել ՈՒՁՀ օգնությամբ ու ինչ բնածին արատներ կարելի է այդ ձեւով ախտորոշել։

Բարեբախտաբար, հիվանդի ապագա որդու մոտ որեւե խնդիր չհայտնաբերվեց, փոխարենը մասնագետներն ու ապագա մայրը տեսան, թե ինչպես է բաբախում նրա սիրտը, ինչպես է նա շնչում՝ բերանով ու քթով, ինչպես է մատներով դեմքը քորում։

Ֆիլիպ Ջենթին Երեւանում է առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հրավերքով ու կարդում է դասախոսություններ պտղի էքոկարդիոգրաֆիայի մասին՝ ուլտրաձայնային հետազոտություն, որի օգնությամբ կարելի է պտղի մոտ ախտորոշել սրտի բնածին արատներ ու այլ հիվանդություններ։ Բժիշկ Ջենթին համարվում է պտղի էխոկարդիոգրաֆիայի հիմնադիրներից մեկը՝ նա այդ թեմայով 34 դասագրքերի, 154 գիտական հոդվածների ու հարյուրավոր դասախոսությունների հեղինակ է։

Պրոֆեսոր Ֆիլիպ Ջենթին հայ լրագրողների հետ զրույցի ժամանակ նշել է, որ իր կյանքի կարեւորագույն ձեռքբերումներից մեկն է համարում TheFetus կայքի ստեղծումը, որտեղ սոնոգրաֆիստները ու մյուս մասնագետները կարող են շատ անվճար կրթական տեղեկություններ ստանալ ու ծանոթանալ ամբողջ աշխարհի իրենց գործընկերների պրակտիկայից հետաքրքիր դեպքերին ու աշխատություններին։

«Ես սիրում եմ սովորեցնել երիտասարդներին, սիրում եմ հետեւել, թե ինչպես են երիտասարդ բժիշկները դառնում փորձառու մասնագետներ։ Ես որպես կատալիզատոր փորձում եմ քաջալերել նրանց ուսման հարցում, նրանց մեջ հետաքրքրություն ծնել։ Ես  մեծ վեբկայք ունեմ, որտեղ կա մեծ քանակության անվճար տեղեկություններ, որոնք հասանելի են ամբողջ աշխարհի մարդկանց համար։ Այդ կայքի ստեղծումը, իմ կարծիքով, իմ ամենակարեւոր ձեռքբերումներից է ու իմ կտակը աշխարհին», - նշեց պրոֆեսորը։

Նշենք, որ երկշաբաթյա դասընթացները կազմակերպել են Հայաստանի մանկաբարձ- գինեկոլոգների ու նեոնատոլոգների ասոցիացիան ու Մանկաբարձության ու գինեկոլոգիայի բնագավառում ուլտրրաձայնային հետազոտությունների հայկական ասոցիացիան։ Դասընթացի ծրագիրը հաստատել է ՀՀ ԱՆ-ն։ Մասնակիցները ստանում են 14 տեսական ու 6 գործնական ՇՄԶ ու հավաստագրեր։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել